07:16 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյան

Ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա. Փաշինյան

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (791)
14320

ՀՀ վարչապետը կարծում է, որ նույն ապրանքը Հայաստանում, Ռուսաստանում կամ Ղրղըզստանում պետք է ունենա մոտավորապես նույն արժեքը:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա: Այս մասին նա ասել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` դա կապված է ԵԱՏՄ-ի հետ:

«Չէ՞ որ շուկան ընդհանուր է, իսկ ապրանքների ինքնարժեքի ձևավորման հարցում շատ մեծ տեղ են զբաղեցնում էներգառեսուրսները։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանում էներգակիրների գները բացասական ազդեցություն չունենան ապրանքների ինքնարժեքի վրա, որպեսզի Հայաստանում դրանց ինքնարժեքը մոտ լինի Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ապրանքների ինքնարժեքին»:

Հարցին էլ, թե Հայաստանում հասարակության շրջանում կարծիք կա, որ երկրում ամեն ինչ ռուսական կամ օտարերկրյա այլ սեփականատեր ունի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մեզ մոտ բազմաթիվ հարցեր կան՝ կապված սեփականաշնորհման գործընթացի հետ, քանի որ մեզ մոտ համակարգային կոռուպցիա կար, և կոռուպցիոներ պաշտոնյաների կողմից շատ գույք է գնվել: Բայց նման հարց չկա, որ ամեն ինչ Ռուսաստանին է պատկանում: Որովհետև իրականում Ռուսաստանին այնքան էլ շատ գույք չի պատկանում»:

Հիշեցնեք` 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (791)

Ըստ թեմայի

Մանվելյան․ «Գազի գինը սպառողի համար կբարձրանա»
Գազի գինը հավանաբար կբարձրանա մայիսից. «Փաստ»
Որքան կպահպանվի գազի գինը, ով է փակելու փոփոխված գնի ճեղքվածքը. փոխվարչապետի պարզաբանումը
թեգերը:
գազի սակագին, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ