07:23 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Հայկ Ալումյան

Ովքե՞ր են Մարտի 1-ի գործով վկաները. նախկին նախագահները կկանչվե՞ն դատարան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (256)
260 0 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ քրեական գործով վկաների ցուցակը 800 հոգանոց է։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մարտի 1-ի գործով մեղադրող կողմը վկաների 800 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Այս մասին այսօր դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Այս պահի դրությամբ իրենք ներկայացրել են 800-ից ավելի անունից բաղկացած մի ցուցակ։ Մենք այս պահի դրությամբ ներկայացրել ենք, եթե չեմ սխալվում, 10 հոգանոց ցուցակ»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանի տեղեկություններով` դատախազական կողմի ցուցակում են նաև ՀՀ 2 նախկին նախագահները` Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։

Պաշտպանական կողմի ցուցակը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց թվում է նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։

«Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ կա այսպիսի դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել ՍԴ դատավորների նկատմամբ, ընդ որում, առանց մասնավորեցման, թե որ դատավորների նկատմամբ է եղել և ինչով է արտահայտվել այդ ճնշումը։ Ինչ–որ անհասկանալի ձևով ընտրվել է 2 դատավոր և ամբողջ նախաքննության ընթացքում հենց նրանց են հարցաքննվել»,– ասաց Ալումյանը` հավելելով, որ երկու դատավորներն էլ հերքել են իրենց նկատմամբ ճնշումը։

Այդ է պատճառը, որ Քոչարյանի պաշտպանները որոշել են դատարան վկայակոչեն ՍԴ մյուս դատավորներին և նրանցից ևս ճշտելու` եղել է ճնշում, թե՞ ոչ։

Հայկ Ալումյանը նաև հայտնեց, որ իրենց վկաների ցուցակում են նաև Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը և այլոք։ Իսկ Նիկոլ Փաշինյանին դատարան կանչելու միջնորդություն փաստաբանական խումբն առայժմ չի ներկայացրել, քանի որ, Ալումյանի խոսքով, նա այսօր գործող վարչապետն է և նրա ներկայությունը մեծ հետաքրքրություն կառաջացնի։

 

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (256)
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Սերժ Սարգսյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ