23:39 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Пресс-конференция главного архитектора Еревaна Артура Месчяна (24 января 2019). Еревaн

Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսել է քաղաքապետարանում աշխատավարձերի հավանական բարձրացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նախազգուշացրել է, որ թույլ չի տա իր ենթականերին արտաժամյա աշխատել, եթե նրանց աշխատավարձերը չբարձրացնեն։ Այս մասին նա ասել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հավանական բարձրացման աղմուկ հանած թեման։

Ավելի վաղ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ քաղաքապետարանի 1700 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա շուրջ 30%–ով։ Նա նշել էր, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ նախատեսվում է ուսումնասիրել նախագիծն ու նոր աշխատանքային ժամանակացույց ընդունել, որի համաձայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 28-30%–ով։ Քաղաքային իշխանությունները խիստ քննադատության են արժանացել դրա համար։

Արդեն մայիսի 8-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի օրակարգից հանեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, քանի որ, իր կարծիքով, այդ նախագծի վերաբերյալ համախմբվածություն չկա։

Ինչպես նշեց Մեսչյանը, աշխատակիցների աշխատանքի ծավալը երեք անգամ ավելացել է, սակայն ո՛չ աշխատակիցների քանակն է ավելացել, ո՛չ էլ աշխատավարձերը։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակիցները աշխատում են մինչ ուշ գիշեր, լինում է նաև` հանգստյան օրերին։

«Եթե աշխատավարձերը չբարձրացնեն, ապա երեկոյան ժամը 6-ին բոլորին տուն եմ ուղարկելու։ Ոչ ոք 6-ից հետո չի աշխատելու, էլ չենք խոսում հանգստյան օրերի մասին։ Կարող եք սա նախազգուշացում համարել, քանի որ նրանք գրոշներով հսկայական աշխատանք են կատարում», – հայտարարել է գլխավոր ճարտարապետը։

Մեսչյանը չի հասկանում` ինչու է այս հարցն այսպիսի արձագանք ստացել, և ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ ասենք` քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը համադրելի լինեն շարքային ծրագրավորողի եկամուտի հետ։

Նշենք, որ ավագանու նիստի օրակարգից հանված օրինագիծը նախատեսում էր քաղաքապետարանի 1700 աշխատակիցների աշխատավարձի բարձրացում։ Քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամից պիտի դառնար 1.2 մլն դրամ, ինչպես նաև կրկնակի պետք է բարձրացվեին վարչությունների պետերի, վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետի տեղակալների աշխատավարձերը։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ Հայկ Մարությանը չի իջնում «Արմենիա TV»–ի եթերից. «Հրապարակ»
«Ոչ մի առողջ ծառ չի կտրվի». Հայկ Մարությանը խոստացավ պահպանել կանաչ տարածքները
Վերելակները կփոխվեն բնակիչներին հաշվի՞ն. Հայկ Մարությանը պատմեց նոր ծրագրերի մասին
թեգերը:
Հայկ Մարության, Արթուր Մեսչյան

Գլխավոր թեմաներ