22:19 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.53
  • GBP607.42
  • EUR539.80
  • RUB7.55
Ռոբերտ Քոչարյան

Դատախազությունը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննել դռնփակ. փաստաբան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Մեղադրող կողմը կարծում է, որ դատական նիստի ընթացքում կարող են հրապարակվել պետական գաղտնիք պարունակող ցուցմունքներ։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Դատախազությունը միջնորդել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստերը դռնփակ լինեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Պատճառաբանել են, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել»,-ասաց պաշտպանը և ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ նախաքննությունն ավարտվել է, ու նախաքննական գաղտնիք հրապարակելու խնդիր չկա, չկա նաև պետական գաղտնիքի խնդիր»,– ասաց նա։

Օրբելյանը նշեց, որ իրենց կարծիքով` նիստը դռնփակ անցկացնելու որևէ հիմք չկա։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում Քոչարյանը մեղադրվում է նաև սահմանադրական կարգը տապալելու և Սահմանադրական դատարանի որոշման վրա ճնշում գործադրելու համար։

Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը երեկ` մարտի 13-ին, դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնել էր, որ պատրաստվում են դատարան հրավիրել Սահմանադրական դատարանի` այն ժամանակվա բոլոր դատավորներին ու նախագահ Գագիկ Հարությունյանին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան–Նոր Նորքի նստավայրում արդեն երրորդ օրն է` մեկնարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատավարությունը։

Ըստ թեմայի

Օրվա կադր. Ռոբերտ Քոչարյանն ինքնատիրապետումը չի կորցնում
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը կգա՞ն Քոչարյանի դատին
Ինչո՞ւ Քոչարյանի շուրջ չի ձևավորվի ընդդիմադիր նոր բևեռ. մեկնաբանում է քաղտեխնոլոգը
Կողմնակալ քննություն է տարվում. Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ