ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
© Photo : official site of the MoD of RAԴավիթ Տոնոյանն ու Սերգեյ Արենին քննարկել են հայ–ռուսական համագործակցության խնդիրներ
Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Արենին քննարկել են հայ–ռուսական համագործակցության խնդիրներ
© Photo : official site of the MoD of RA
Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: