05:44 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են. լուսանկարներ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37722

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արցախի նախկին ու ներկա նախագահներին ծափողջույններով դիմավորեցին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանին երաշխավորություն ներկայացրած Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ներկայացան Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Президент Карабаха Бако Саакян приветствует Роберта Кочаряна в зале суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Դատավարությանը ներկա քաղաքացիները ծափողջույններով դիմավորեցին նրանց։

Президент Карабаха Бако Саакян и экс-президент Аркадий Гукасян в зале суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։

  • Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը
    Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Դատարանի դահլիճում
    Դատարանի դահլիճում
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Բակո Սահակյան
    Բակո Սահակյան
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 3
© Sputnik / Aram Nersesyan ,
Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Նրանք երաշխավորում են, որ ազատ արձակվելու դեպքում Քոչարյանը պատշաճ վարք կդրսևորի, չի խանգարի քննությանն ու Քրեական օրենսգրքով արգելված գործողություններ չի անի։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն։ Այդ է պահանջում Քրեական դատավարության օրենսգիրքը, բացի այդ, դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ նրան նախազգուշացնի հետևանքների մասին, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի։

Ըստ թեմայի

Հնարավոր է` Քոչարյանի երաշխավորագիրը Սահակյանը քննարկել է Փաշինյանի հետ. փորձագետ
թեգերը:
Բակո Սահակյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ