17:33 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
134 0 0

Իշխող կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին մտահոգում է ճանապարհներին տիրող իրավիճակը։ Նա ասել է, թե վարորդներին տուգանելու նոր համակարգը ինչպես կարող է լուծել այս հարցը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված նոր բալային համակարգը կարող է մասամբ լուծել ճանապարհատրանսպորտային պատահարների ու մահվան դեպքերի խնդիրը, կարծում է ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա ճանապարհներին տիրող իրավիճակը տագնապալի է համարում։ Ամեն տարի աճում է երկիր ներկրվող մեքենաների քանակը, ինչն արտացոլվում է ՃՏՊ–ների թվի վրա, դա էլ իր հերթին` մահվան դեպքերի վրա։ Խաչատրյանի խոսքով` ընթացիկ տարվա հունվարի 1–ից ՃՏՊ–ների հետևանքով Հայաստանում մահացել են 109 մարդ, ինչը երեքով քիչ է անցած տարվա ցուցանիշից։ Միաժամանակ, պատգամավորը հայտնեց, որ 2018թ–ին ՃՏՊ–ների հետևանքով մահացել են 343 մարդ և ևս վեց հազարը վնասվածքներ են ստացել։ Ընդ որում, նրանց 1-2 տոկոսը հաշմանդամ են դարձել։

«Անհասկանալի է, թե ինչու ենք մենք հանդուրժում խաղաղ պայմաններում ավելի քան հարյուր մարդու մահը, բայց մեզ զայրացնում է առաջնագծում զինվորների մահը», – ասաց նա։

Այս համատեքստում պատգամավորը ճիշտ է համարում տրանսպորտի ոլորտում նախատեսված համակարգային փոփոխությունները։ Նրա խոսքով` առաջին և կարևոր քայլը կառավարության հավանությանն արժանացած Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրինագիծն է, որով նախատեսվում է երթևեկության կանոնները խախտելու բալային համակարգ սահմանել։

Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է, և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

«Օրինագծի նպատակը վարորդներին պատժելը չէ, այլ ՃՏՊ–ները կանխելը։ Տուգանային միավորների կիրառման համակարգով պայմանավորված՝ կանխատեսվում է, որ տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով: Եթե կոպիտ ասենք, այս 2.7 մլրդ դրամը փոխարինվում է բալով: Դա արդեն պետական հոգածության խնդիր է, և պետբյուջեից անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան միջոցներ ոստիկանությունում համապատասխան ծախսերն իրականացնելու համար», – նշեց նա։

Նշենք, որ յուրաքանչյուր վարորդ տարվա սկզբին կապահովվի 9 բալով, որոնք հետագայում կնվազեն` կախված կատարված խախտման ծանրությունից։ 5000 տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալ։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ–ով գերազանցելը, որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։ Իսկ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51-80 կմ/ժամ–ով գերազանցելու և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։

Անսթափ վիճակում վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն սահմանվելու է 29 000 դրամ տուգանք, բայց միաժամանակ անսթափ վարորդից հանվելու է 4 տուգանային միավոր։ Իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում վարորդը 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտ կամ տաքսի է վարում, ապա նա հենց առաջին խախտման դեպքում կկորցնի վարորդական իրավունքը` 6 ամսով։

Ըստ թեմայի

Փաշինյանի առաջարկի իրական գինը. մեքենայի թանկն է լա՞վ, թե՞ էլեկտրամոբիլի էժանը
Կարմիր գծերի համար տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում տուգանքը կնվազի. «Ժողովուրդ»
Ու՞մ կտուգանեն քարսիթի բացակայության համար. երեխաների փոխադրման կանոններն ուժի մեջ են մտել
Ողբերգական դեպք Երևանում. ավտոբուսը վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան կնոջը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ