01:39 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները

«Անհիմն որակումներ են հնչել». Դատախազությունը դիմում է Քոչարյանի պաշտպաններին

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (264)
19610

ՀՀ գլխավոր դատախազությունը խոստանում է ձեռնարկել հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու միջոցներ` թույլ չտալով Քոչարյանի պաշտպաններին առանձին լրատվամիջոցներով ու սոցցանցերով մանիպուլացիայի փորձեր անել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Պաշտպանություն իրականացնելու իրավունքը վերածվել է ապատեղեկատվություն տարածելու, կեղծիքի և մանիպուլյացիների միջոցով հանրությանը մոլորության մեջ գցելու գործընթացի: Ասված է ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ, որով այն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների այսօրվա ասուլիսին ասված մտքերին։

«Ըստ էության, շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս փորձել են տարատեսակ մանիպուլյատիվ հնարքներով, իրողությունների աղճատման և խեղաթյուրման դրսևորումներով խաղալ հանրային տրամադրությունների հետ՝ այդ կերպ, թերևս, փորձելով լղոզել 3 օր շարունակ դատարանում իրենց դիրքորոշումները ներկայացնելու պայմաններում սեփական փաստարկները հիմնավորել չկարողանալու իրողությունը»,– ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ասուլիսում «անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին, անհեթեթ մեկնաբանություններ են տրվել դատական նիստերին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը, համատեքստից կտրվել և յուրովի, խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների են արժանացել ՀՀ գլխավոր դատախազի, դատաքննությանը մասնակցող մյուս դատախազների արտահայտած մտքերը, դատավարությունից դուրս, դեռևս ապացույցները համակցության մեջ չհետազոտված լինելու պայմաններում հրապարակել են տեսանյութերի ֆրագմենտալ կտորներ»։

Դատախազությունը նշում է, որ փաստաբանները գործընթացը դուրս բերել իրավական շրջանակներից, տեղափոխել հուզականության տիրույթ և արժեզրկել դատաքննության գործընթացը, ինչը հղի է հանրային տրամադրություններ բորբոքելու խիստ վտանգավոր հետևանքներով: «Դրանք ոչ այլ ինչ են, քան դատարանի նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ուղղորդված ճնշումներ գործադրելու ձևեր»,– նշում է դատախազությունը` հավելելով, որ այդ դեպքում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող կեղծիքի տարածման ու մանիպուլացման փորձերը թույլ չտալուն և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (264)

Ըստ թեմայի

Բանտից փախած Նիշանյանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին. լուսանկար
Սերժ Սարգսյանի եղբոր հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ
ՀՔԾ–ն հորդորում է Քոչարյանի պաշտպանին ձեռնպահ մնալ փաստերը խեղաթյուրելուց
թեգերը:
ՀՀ դատախազություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ