15:54 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25201

Պատուհանի գոգից նրան ուժով իջեցնելու հետևանքով դատավորն ընկավ։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն այսօր առավոտյան փորձեց դատարան մուտք գործել պատուհանից։ Դատարանի մուտքը փակած մարդիկ, սակայն, թույլ չտվեցին նրան մուտք գործել դատարան, և պատուհանի գոգից նրան ուժով իջեցնելու հետևանքով դատավորն ընկավ։

Նշենք, որ վաղ առավոտից ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը, իսկ մարդիկ հավաքվել են դատարանի մուտքի առջև` թույլ չտալով որևէ մեկին ներս մտնել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19–ին հայտարարել էր, որ վաղն առավոտյան ժամը 08.30-ից պետք է արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 12։00–ին կառավարությունից ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ` հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին ազդարարելով։

Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Ըստ թեմայի

«Լուսավոր Հայաստանը» հորդորում է վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու կոչը
«Նիկո՜լ, արի՛». դատարանի մոտ 3-5 տարեկան երեխաների են տարել
Դատարանների մոտ մեկնարկել են բողոքի ակցիանները
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ