09:48 21 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37120

Թուրքիայից Հայաստան բերված ապրանքի ծավալի հետ կապված խնդիրներ են առաջացել։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

«Լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք»,–ասաց նա։

Նշենք, որ մի քանի օր է` լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ Թուրքիայից ապրանք բերած առևտրականները պնդում են, որ 6–րդ օրն է Սահմանապահ զորքերի աշխատակիցներն իրենց փակել են անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։

«Կասեցում» հասարակական կազմակերպության ակտիվիստ Սամսոն Գրիգորյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ իրավիճակի պատճառը ներկրված ապրանքի ծավալի մեջ է։ «Առևտրականների թղթերում ձևակերպված է, որ իրենք Հայաստան են բերել 4 տոննա ապրանք, բայց ԱԱԾ–ն հայտարարել է, թե ինֆորմացիա ունի, որ իրականում 7 տոննա է դրա ծավալը։ Խնդրի առնչությամբ ստուգումներ են իրականացվում»,–ասաց Գրիգորյանը։

Բագրատաշենի մաքսատնից էլ մեզ տեղեկացրին, որ այս պահին մաքսատան պետը և տեղակալը խորը զննման բաժնում են, և բանակցություններ վարում այդ քաղաքացիների հետ։

Ըստ թեմայի

Աջ ղեկով մեքենաների համար տարածք են գտել. Վանեցյանը` «Բագրատաշենի» մեքենաների մասին
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 30կգ դեղորայք
Ինչ է իրականում կատարվել Բագրատաշենի անցակետում. պարզաբանում է Դավիթ Անանյանը
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Բագրատաշեն անցակետ, Թուրքիա, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ