09:29 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Արմեն Գրիգորյան

Հայ–ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (145)
50 0 0

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է հայ–ռուսական հարաբերությունների և Պատրուշևի հայաստանյան այցի մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է ռուս գործընկերների հետ։ Նա այս մասին ասաց այսօր` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես են Գրիգորյանին ընկալում այսօր Ռուսաստանում, երբ նա երկար տարիներ աշխատել է արևմտյան կազմակերպություններում։

«Ես որևէ խնդիր չեմ տեսնում հայ–ռուսական հարաբերություններում։ Մենք ակտիվորեն աշխատում ենք։ Այս ընթացքում մենք երեք հանդիպում ենք ունեցել ռուս գործընկերների հետ։ Հունիսի 18-ին հանդիպում կլինի Ռուսաստանում, հավանական է նաև` կայանա (Նիկոլայ) Պատրուշևի (Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար) այցը Հայաստան», – նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` Պատրուշևի հայաստանյան այցի հարցն այսօր քննարկման փուլում է։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն`քաղաք Ուֆա, որտեղ կայանալու է անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը։

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (145)

Ըստ թեմայի

Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց կարիքն ունեն. Ռուսակով
Ի՞նչ ակնկալել Մեդվեդևի այցից. ՌԴ-ի հետ հարաբերությունների առաջխաղացում է կանխատեսվում
«Պարոն Լավրով, մենք գտանք նրան». հայ վարորդը պատմեց, թե ինչու էր նախարարը փնտրել իրեն
Հայ–ռուսական դաշնակցությանը նոր ճարտարապետություն է պետք. Միքայել Մինասյան
թեգերը:
Արմեն Գրիգորյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ