12:52 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Վալերիյ Օսիպյան

Պոպուլիստական է. Օսիպյանը` ոստիկանությունում ՊՎԾ–ի հայտնաբերված խախտումների մասին

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
78 0 0

ՊՎԾ–ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 7-ից սկսած ուսումնասիրություն է իրականացնում ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Պետական վերահսկողության ծառայության պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանի ներկայացրած պարզաբանումը` ոստիկանությունում չարաշահումների հայտնաբերման վերաբերյալ, պոպուլիստական բնույթ է կրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նշենք, որ ՊՎԾ–ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 7-ից սկսած ուսումնասիրություն է իրականացնում ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։

«Չկա և չի կարող նման բան լինել, ոստիկանությունը թափանցիկ է գործում։ Ես անհիմն եմ համարում խոսակցությունները խախտումների մասին։ Ենթադրյալ մեղադրանքների մասին են խոսում նրանք»,–ասաց Օսիպյանը։

Նրա խոսքով` գոյություն ունի նաև ընթացակարգ, և ՊՎԾ մասին ՀՀ օրենքի համաձայն` ՊՎԾ–ն վերահսկվող օբյեկտին` այս դեպքում ոստիկանությանը, պարտավոր էր ուսումնասիրության ավարտից հետո տեղեկանք տրամադրել։ Դրանից հետո վերահսկվողը պետք է կարծիք հայտներ, որից հետո միայն ՊՎԾ–ն պետք է իր հայտնաբերած հնարավոր խախտումների մասին տեղեկացներ վարչապետին։ ՀՀ վարչապետն էլ իր հերթին պետք է որոշեր, թե որ իրավական կառույցը պետք է զբաղվի այդ հարցով, եթե, իհարկե, խախտումներ են եղել։

Ըստ Օսիպյանի` պետհամարանիշերի գնման մրցույթը 10 տարուց ավելի միայն մեկ կազմակերպություն է շահել, և ինքն աջակցել է, որպեսզի մեկ այլ կազմակերպություն էլ մասնակցի մրցույթին։ «Աջակցությունս պայմանավորված է եղել նրանով, որ այդ ընկերության ներկայացուցիչը ուզել էր հանդիպել ինձ հետ, և ես ընդունել եմ նրան։ Խոսքն, ի դեպ, ռուսական կազմակերպության մասին է։ Այդ կազմակերպությունն էլ վերջերս մասնակցել է մրցույթին ու շահել այն»,–ասաց ոստիկանապետը։

Նրա հավաստմամբ` մրցույթը շահած կազմակերպության է բողոքի հիման վրա է վարչապետը հանձնարարել, որ ուսումնասիրություն լինի այդ գործընթացում։ Նա նշեց նաև, որ մրցույթի գործընթացում խախտումների մասին խոսք լինել չի կարող, մանավանդ` եթե իրենք գնումների ընթացքում տնտեսումներ են ունեցել։ Օսիպյանը հավաստիացնում է, որ միայն անցած տարի գնումների գործընթացի հետ կապված 500 մլն դրամ է ոստիկանությունը տնտեսել, իսկ այս տարեսկզբից արդեն 450 մլն դրամ են տնտեսել. «Ինչ՞ չարաշահումների մասին է խոսքը, եթե գնումների գործընթացում հունիսի 1–ի դրությամբ 1 մլրդ տնտեսում կունենանք»։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտնել է, որ ոստիկանություն ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։

Ըստ թեմայի

Օսիպյանը մատ է թափ տվել ոստիկանության բաժնում. տեսանյութ
Ու՞մ են փռել ասֆալտին. Օսիպյանը խոսեց իրավիճակի փոփոխության «արդյունքների» մասին
Օսիպյանը հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին զանգել է իրեն
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, չարաշահում, Դավիթ Սանասարյան, Վալերի Օսիպյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ