18:10 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
222 0 0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Sputnik Արմենիային հայտնել է, թե ինչ փուլում են իր ներկայացրած փաստերով մարզի համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի նախկին գյուղապետի անունը կրող փողոցը շուտով դարձյալ կանվանափոխեն։ Այս մասին Sputnik Արմենիային հատնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որն այս հարցով ամիսներ առաջ էր դիմել դատարան։

«Մենք առաջարկում ենք չեղարկել ավագանու ապօրինի կայացրած որոշումը, որով փողոցն անվանափոխվել էր։ Եթե չեղարկվում է, մնում է հին անունը։ Իսկ նոր անուն արդեն համայնքը իր ավագանիով կարող է տալ, բայց մեր օրենքների շրջանակում որոշումներ կայացնել»,– ասաց մարզպետը` միաժամանակ հայտնելով, որ այդ ընթացքում իր լիազորությունների շրջանակներում ակնդետ հետևելու է ավագանու նոր որոշումներին։

Հիշեցնենք` Նոր Գեղիի նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թադևոսյանն իր ծննդյան 65-ամյակի առիթով գյուղի արվեստի դպրոցը, իսկ 7 տարի անց` 2017թ–ին` ծննդյան 72–ամյակի կապակցությամբ գյուղի կենտրոնական` Երևանյան փողոցն անվանակոչել էր իր անունով։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել էր Նոր Գեղիի ավագանուն` առաջարկելով չեղարկել վերջին որոշումը, բայց մերժում էր ստացել, որից հետո դիմել էր դատարան։

Նոր Գեղիից բացի, քրեական գործեր են հարուցվել նաև մարզի 5 այլ համայնքների, մասնավորապես` Աբովյան և Հրազդան քաղաքների, Պտղնի, Նոր Գյուղ, Քասախ գյուղերի ղեկավարների նկատմամբ։

Կոտայքի մարզպետը հայտնեց նաև, որ Հրազդան քաղաքում բացահայտված չարաշահումների գործով նախաքննության ընթացքում համայնքը 15 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն ու նրա նախկին ենթականերն արդեն ավելի քան 100 մլն դրամ են վերադարձրել քաղաքին։

«138 մլն դրամի վերականգնում է տեղի ունեցել համայնքային բյուջե, որից 102 մլն–ը անձամբ վերականգնել է Հրազդանի նախկին քաղաքապետը, 36 մլն–ը` իր աշխատակազմը, ովքեր յուրացրել էին գույքահարկն ու հողի հարկը»,– ասաց Կոտայքի մարզպետը։

Քրեական գործ է հարուցվել ու նախաքննություն է ընթանում նաև Աբովյանի քաղաքապետարանում հողերի ապօրինի հատկացումների փաստերի հիման վրա։ Հիշեցնենք` Աբովյանի քաղաքապետարանում հայտնաբերված մի շարք փաստեր Կոտայքի մարզպետը դեռևս մարտի 20-ին ներկայացրել էր մարզի դատախազություն` դրանք քննության առարկա դարձնելու համար։

«Մենք չենք դադարելու մեր վերահսկողական գործառույթների շրջանակում նաև իրավական գնահատականներ տալ։ Օրենքի գերակայությունը հաստատում ենք իրավական գործիքակազմով։ Այլ գործիքակազմ չկա»,– ասաց մարզպետը` հավելելով, որ անկախ վերջին օրերին դատավորների ու դատական իշխանության նկատմամբ իշխանության գործադիր ու օրենսդիր թևերի գնահատականներից, շարունակելու է ամբողջ ծավալով իրացնել իր գործառույթները։

Կոտայքի մարզպետարանի վերահսկողության արդյունքում հայտնաբերված չարաշահումների տասնյակ դեպքերով էլ քրեական գործեր են հարուցվել մարզային տարբեր մանկապարտեզների, դպրոցների տնօրենների նկատմամբ։

Ըստ թեմայի

Կոտայքի մարզպետը խախտումներ է գտել Գագիկ Ծառուկյանի «Երիտասարդական թաղամասի» փաստաթղթերում
Աբովյանի հողերի վիճահարույց վաճառքի հետ կապված փաստարկներն արդեն դատախազությունում են
Պետրոսյան. «Ես համոզված եմ, որ սա քաղաքական սադրանք է` ուղղված ինձ, իմ ընտանիքին»
Աբովյանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Տեսողական խաբկա՞նք, թե՞ ծռմռված պատեր. կյանքը Ողջաբերդի հոսող հողի վրա
թեգերը:
փողոց, Գյուղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ