13:51 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47740

Արամ Սիմոնյանը հայտնել է, թե ինչու է հրաժարվում բուհի ռեկտորից պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստում։

Նա իր այս քայլը պայմանավորեց այն հանգամանքով, որ եթե հրաժարական չտա, ապա կտապալվեն ԵՊՀ հարյուրամյակի միջոցառումները, որը, նրա խոսքով, լուրջ խնդիր է պետության համար։

Նշենք, որ ռեկտորի հրաժարականը պետք է հաստատի ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը։

Հրապարակվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի տեսանյութը

Ավելի վաղ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Արամ Սիմոնյանը ասոցացվում է ԵՊՀ–ում առկա բացասական երևույթների հետ և ավելացրել, որ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում։ Սիմոնյանը պատասխանել էր, որ չի ընդունում իր հասցեին հնչած մեղադրանքներն ու չի պատրաստվում ինքնակամ հրաժարվել ռեկտորի պաշտոնից։

Օրեր առաջ էլ նախարարը նշել էր, որ ինքը ԵՊՀ ռեկտորին ասել է, թե չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը նրա մասնակցությամբ. «Բոլոր նեգատիվը, բոլոր խախտումները, որ կատարվել է համալսարանում, կապված են իր հետ՝ ուսանողների, դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը ամբողջությամբ իր հետ են կապված։ Եթե մենք մեծ շուքով նշելու ենք 100-ամյակը, ապա ի՞նչ մեսիջ ենք տալու հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարել»։

Այս տարի ԵՊՀ-ն նշում է համալսարանի հիմնադրման 100 և Ուսանողական խորհրդի՝ 25-ամյակները:

Ըստ թեմայի

Սիմոնյան. «ԵՊՀ-ի ղեկավարությանը հասցեագրված մեղադրանքները ոչ մի կարգին հիմնավորում չունեն»
Պետք է հրաժարական ներկայացնեն և՛ Արամ Սիմոնյանը, և՛ Դավիթ Սանասարյանը. Նարեկ Սամսոնյան
Աշխատանքից ազատված ԵՊՀ պրոռեկտորը Արամ Սիմոնյանին դատի է տվել
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Արամ Սիմոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ