00:49 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Զինծառայողներ

Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա. նախագիծն ընդունվեց

© Photo: press office of the MoD of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
147 0 0

Հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները ու այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

«Ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտականությունների կատարման համար»,- ասաց նախարարը։

Տոնոյանը հայտնեց, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։

«Մենք հայտարարել ենք, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա, բայց կրտսեր կազմինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Տոնոյանը նշեց, որ բարձրանում է միջինը 18 տոկոսով կրտսեր-ենթասպայական ու շարքային կազմի համար, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, հավելում ևս լինելու է։

Դավիթ Տոնոյանն ու Նիկոլ Փաշինյանը փոխադարձ երախտագիտության խոսքեր փոխանակեցին այս նախագծի համար, և այն ընդունվեց։

Ըստ թեմայի

Դատախազությունը մեկնաբանել է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու լուրերը
Զինծառայողների հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014թթ. ընթացքում գրանցված դեպքերի համար
Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանամերձ զորամասեր
թեգերը:
ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, Դավիթ Տոնոյան, Զինվոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ