07:17 27 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.33
  • GBP605.45
  • EUR542.20
  • RUB7.56
Վլադիմիր Պոզներ

Վլադիմիր Պոզները պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

© Photo : Anna Givargizyan / provided by "Orakul" publishing house
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
251330

Հայտնի լրագրողը խոստովանել է, որ ամաչում է, երբ իրեն անվանում են լեգենդար կամ մեծ։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայտնի լրագրող և հաղորդավար Վլադիմիր Պոզներն արդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին նա ասաց Երևանում իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի շնորհանդեսի ժամանակ։

Վլադիմիր Պոզները երեկ` մայիսի 22–ին, ժամանել է Հայաստան։ Հինգշաբթի նա վարպետության դաս է անցկացրել Ռուս–հայկական համալսարանի և այլ բուհերի ուսանողների համար։ Մայիսի 24–ին Պոզները կդառնա ARARAT Speakers Night նախագծի հյուրը, կշփվի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և կպատասխանի նրանց հետաքրքրող հարցերին։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ Դա ճաշ էր, այլ ոչ թե հարցազրույց», – պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին`ասաց Պոզները։

Նա խոստովանեց, որ ամաչում է, երբ իրեն անվանում են լեգենդար կամ մեծ։ Նա ուղղակի լավ է անում իր գործը և չի կարծում, որ դա արտառոց է։

«Երբ այսօր հանդիպում էի Փաշինյանի հետ, մտածում էի` վարչապետն անելիք չունի՞, ինչո՞ւ է հանդիպում լրագրողի հետ։ Ես մտածեցի, որ Փաշինյանը լրագրող է եղել, և եթե նրան այդ ժամանակ (երբ նա դեռ լրագրող էր` խմբ.) վարչապետն ընդուներ, նա կզարմանա՞ր», – ասաց Պոզները։

Նշենք, որ Վլադիմիր Պոզները «Հրաժեշտ պատրանքներին» գիրքն անգլերեն է գրել 1990 թվականին։ 12 շաբաթ շարունակ գիրքը եղել է «The New York Times» թերթի բեսթսելերների ցանկում։ Ավելի ուշ այն թարգմանվել է ռուսերեն։ Այսօր հասանելի է նաև գրքի հայերեն տարբերակը` հայտնի գրականագետ, թարգմանիչ և գրող Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ։

Ըստ թեմայի

«Փառքի րոպե». Պոզները պաշտպանել է Խալաֆյանին, Յուրսկին հիացած է Վարդանյաններով
Սարգսյանը հրաժարականը նախընտրեց արյունահեղությունից. Պոզները Հայաստանի իրավիճակի մասին
Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանությունը նույնպես բեսթսելեր կդառնա
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Վլադիմիր Պոզներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ