13:21 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
189 0 0

Թերթը գրում է, որ հայ պաշտոնյային հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նրան, չնայած ՀՀ ԱԳՆ-ի և դեսպանության բոլոր ջանքերին, չի հաջողվել որևէ լուրջ մակարդակի հանդիպման արժանանալ: Ավելին, նրան հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը: Նույն այն Բոլտոնը, ով Երևանում հրաժարվել էր Գրիգորյանի հետ տետ ա տետ հանդիպումից: Գրիգորյանը ստիպված է եղել հանդիպել Բոլտոնի գրասենյակի ներկայացուցչի և համայնքային կառույցների հետ»,– գրում է թերթը:

Պարբերականը նաև նշում է, որ նրան սկսել են «Հրանուշ Հակոբյանի տիեզերագնաց» անվանել, քանի որ ԱՄՆ-ում հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավար Կարլոս դե Մոուրայի հետ:

Ըստ թեմայի

Բացառիկ հարցազրույց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
Հայ–ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի պաշտպանության նախարարը փախել է շփման գծից. Արմեն Գրիգորյանը մի միջադեպ է պատմել
թեգերը:
ԱՄՆ, Արմեն Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ