09:28 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24430

Արզուման Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այսօր հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նշված է, որ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է նրա` աշխատանքից հեռացման հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Արզուման Հարությունյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,– նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Արզումանյանն ինքն է դիմում ներկայացրել։

Արզուման Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2010 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով։

Մինչ այդ` 1999 թվականից զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետի պաշտոնը։

Հիշեցնենք` որ Գագիկ Հարությունյանը հրաժարական ներկայացեց մի քանի ժամ առաջ։

Ըստ թեմայի

Գագիկ Սուրենյանն առաջարկում է հրաժարական տալ, որ եղանակը «դզվի»
ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց
Կայցելեն նաև պաշտոնյաները. 100–ից ավել թանգարանների դռները բաց կլինեն մինչև կեսգիշեր
Նիկոլ Փաշինյանը երկու փոխմարզպետի է ազատել պաշտոններից
Փաշինյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալին ազատել է պաշտոնից
Հայաստանի պաշտոնյաների վարկանիշն ըստ GALLUP-ի
Տղեք, դուրս եկեք իներցիոն տաշտից. փոխնախարարը պաշտոնից ազատվելու դիմում է գրել Փաշինյանին
թեգերը:
Արմեն Սարգսյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հրաժարական, Հայաստան

Գլխավոր թեմաներ