18:34 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Ռոմիկ Մարգարյան

Ինչպես է զինվորների օճառը հայտնվել շուկայում. ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը

© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
475 0 0

Սոցցանցերում լուսանկարներ են հայտնվել, որոնց վրա երևում է, որ Գյումրու շուկայում ՊՆ օճառներ են վաճառում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչությունը պարզում է, թե ինչպես է բանակի կարիքների համար նախատեսված ու վաճառքի ոչ ենթական օճառը հայտնվել Գյումրու շուկայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։

Սոցցանցերում օրերս լուսանկարներ են հայտնվել, որոնց վրա երևում է, որ Գյումրու շուկայում ՊՆ մակնշմամբ օճառներ են վաճառում։

Մարգարյանի խոսքով` հնարավոր է ինչ-որ քաղաքացիների ձեռքը մի քանի օճառ է հայտնվել, ու նրանք, գումարի կարիք ունենալով,  որոշել են վաճառել դրանք։ Չի բացառվում, որ նախորդ արտադրողները չիրացված ապրանք են ունեցել։ Ու հիմա, օճառի մատակարարման նոր տենդեր հայտարարելուց հետո, այդ արտադրողը որոշել է վաճառել ապրանքը։

«Չեմ ուզում ոչ մեկի մեղադրել։ Հնարավոր է` արտադրողներն այդպիսով փորձել են գովազդել իրենց ապրանքը` թե այն այնքան որակյալ է, որ կարելի է նաև քաղաքացիական կյանքում օգտագործել», – ավելացրեց Մարգարյանը։

Նրա խոսքով` մի քանի տարբերակ է շրջանառվում։ Պաշտպանության նախարարությունը պարզում է հանգամանքները։

Ըստ թեմայի

Զինվորի սնունդը կդառնա ավելի որակյալ, խոհանոցը` մաքուր ու ժամանակակից. ՊՆ
Մեր զինվորի հետ. Աննա Հակոբյանն այցելել է որդուն
Հայ զինվորի լուսանկարը գողացել ու կեղծ լուրեր են տարածում
թեգերը:
Շուկա, Զինվոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան

Գլխավոր թեմաներ