03:54 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
17510

Իրավագետ Հայկ Արամյանը Գագիկ Հարությունյանի հրաժարականը դիտարկում է որպես դատական բարեփոխումների մեկնարկ։ Գործընթացն ավարտվելու է վեթինգով, որի ընթացքում դատավորները պիտի բացատրեն` որտեղից է միլիոնների ունեցվածքը։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը կարող է դատական համակարգում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման սկիզբն ազդարարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Գագիկ Հարությունյանի այսօրվա հրաժարականը, ասաց իրավագետ Հայկ Արամյանը։

«Կարծում եմ` Գագիկ Հարությունյանը նաև իր հրաժարականով ցույց տվեց, որ իր համար դատական համակարգի բարեփոխումներն առավել են, քան նեղ անձնական շահերը»,– ասաց Արամյանը։

Խոսելով ԲԴԽ–ն լուծարելու մասին մամուլում առկա տեղեկություններից` Հայկ Արամյանը կարծիք հայտնեց, որ այդ գործընթացը հարկ է սկսել սահմանադրական փոփոխություններից, քանի որ ԲԴԽ–ն սահմանադրական մարմին է։ Դրա ձևավորման կարգն ու լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ։ Մինչդեռ, սահմանադրական փոփոխությունների գործընթաց այսօր Հայաստանում չկա։

Այդուհանդերձ, Հայկ Արամյանի դիտարկմամբ, ԲԴԽ–ն կայացած մարմին չէ, և դատական համակարգում առկա խնդիրներն արտացոլվում են նաև ԲԴԽ գործունեության վրա։

«ԲԴԽ–ն` որպես դատական իշխանության կարգավորող մարմին, դատավորների, նրանց որոշումների վրա ուղղակի ազդեցություն չունի, բայց իր կարգավորիչ դերը պետք է որ ազդեցություն ունենար նաև դատավորների վարքագծի, նրանց կայացրած վճիռների որակի վրա։ Համենայն դեպս, այդպիսին է ԲԴԽ–ի ենթադրվող դերակատարությունը դատական իշխանության համակարգում»,– ասաց նա` հավելելով, որ համակարգի բարեփոխման դանդաղ ընթացքը ևս վկայում է այն մասին, որ ԲԴԽ–ն իր այդ առաքելության մեջ կայացած չէ։

Դատավորների զտման` վեթինգի վերաբերյալ իրավագետի պատկերացումը հետևյալն է. «Ուսումնասիրվում են դատավորների կապերը, նրանք անցնում են գիտելիքների զտման փուլ, իսկ վերջնական արդյունքում ձևավորվում է դատավորների մի համակարգ` բաղկացած պրոֆեսիոնալ դատավորներից»։

«Դրա արդյունքում պարզ է դառնում` դատավորն ունակ է կատարել իրեն վերապահված լիազորություններն արդյունավետ դատական համակարգում, արդյո՞ք դատավորը չունի կասկածելի կապեր, արդյո՞ք նրա ունեցվածքը չի գոյացել կասկածելի աղբյուրներից, ինչը ուղղակիորեն հարվածում է դատական իշխանության հեղինակությանը։ Եթե մենք այսօր ունենք դատավորներ, որոնք ունեն միլիոններ, և հանրության համար հասկանալի չէ, թե այդ միլիոնները որտեղից են կուտակվել, ապա կարծում եմ կհամաձայնեք, որ դատավորի ու դատական իշխանության հեղինակությունը կասկածի տակ է հայտնվում»,– ասաց իրավագետը։

Իսկ հանրության այն պատկերացումները վեթինգի մասին, թե դատավորները պետք է տոտալ ազատվեն աշխատանքից ու ճնշումների ենթարկվեն, Հայկ Արամյանը մերժում է։ Նրա խոսքով, դատավորներն ուղղակի պետք է կարողանան բացատրել իրենց ունեցվածքի ծագումը։ Հետևաբար, բարեխիղճ դատավորները վեթինգից վախենալու առիթ չունեն։

Ըստ թեմայի

Ժամանակն է, որ դատավորների ու դատախազների համար պարտադիր լինի օտար լեզուներին տիրապետելը
Հայտնի են Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների անունները
Փաշինյանի խոսքերը սպառնալիք են իր «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Հարությունյան
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ