00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսեր Ղազարյանն էր պատասխանատու. նախարարությունը հակադարձում է հրաժարական գրած պաշտոնյային

© Sputnik / Aram NersesyanАйсер Казарян
Айсер Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանության նախարարությունը պատասխանել է պաշտոնից հրաժարված փոխնախարար Այսեր Ղազարյանի հնչեցրած մեղադրանքներին։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ասուլիսին, որը մայիսի 24-ին կայացել էր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ։

«Բնապահպանական հիմնահարցերը, որոնց մեջ թերանալու համար վերջինս մեղադրում է նախարարությանը, իր անմիջական համակարգման ոլորտում են եղել, և վերջինս անձամբ էր պատասխանատու դրանց լուծման համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նշում է, որ անտառային ոլորտում աշխատանքների պատասխանատուն Այսեր Ղազարյանն է եղել, և աշխատանքների չկատարումը կամ թերի կատարումը նախկին փոխնախարարը պատճառաբանել է՝ ոլորտում միայն իրեն հայտնի կոռուպցիոն ռիսկերով, սակայն խուսափել է որևէ առարկայական, անվանական գործողություն իրականացնելուց և հասցեական փաստ չի ներկայացրել իրավապահ մարմիններին։

Ինչու է հրաժարական տվել ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը - Sputnik Արմենիա
Ինչու է Այսեր Ղազարյանը հրաժարվել փոխնախարարի պաշտոնից. տեսանյութ

Ղազարյանը ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Բնապահպանության նախարարությունում չեն ցանկացել բարձրաձայնել նախկին տարիներին Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման, պահածոյացված սիգի, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկությունները, ինչն, ըստ նախարարության, չի համապատասխանում իրականությանը։

«Ասվածը հիմնավորելու համար նախարարությունը հայտնում է, որ 25․12․2018թ․ N 12900 գրությամբ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման նախկինում արված աշխատանքներում հայտնաբերված հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը քննելու առաջարկով։ 26․02․2019թ․ N 4085 և 25․03․2019 N 40142 գրություններով նախարարությունը դիմել է Պետական եկամուտների կոմիտեին՝ սիգի պահածոների արտադրության և արտահանման հանգամանքները պարզելու առաջարկով։ Իսկ 20․05․2019թ N 40414 գրությամբ դիմել է Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ՝ Սևանա լճի էկոհամակարգերի վրա բացասական ազդեցություն թողնող գործոնների թվում ներկայացնելով նաև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի գործունեությունը»,– նշել է գերատեսչությունը։

Айсер Казарян - Sputnik Արմենիա
Տղեք, դուրս եկեք իներցիոն տաշտից. փոխնախարարը պաշտոնից ազատվելու դիմում է գրել Փաշինյանին

Նախարարությունը նաև հայտնում է, որ իրականությանը չի համապատասխանում Այսեր Ղազարյանի վկայակոչած փաստը, թե նախարարությունը ոչ մի քայլ չի իրականացրել անտառապատվածության թիվն իջեցնելու համար։

«Նախ նշենք, որ տվյալ թիվը ամրագրված է 2015թ. սեպտեմբերի 10-ի N 41-5 արձանագրային որոշմամբ (4 տարի առաջ) ընդունված INDC փաստաթղթում։ Խնդրահարույց համարելով փաստաթուղթը, ինչպես նաև դրանում ներառված ցուցանիշները (այդ թվում՝ նախկին փոխնախարարի կողմից վկայակոչված թիվը), նախարարությունը նախաձեռնել է փաստաթղթի լրամշակում, իսկ վերջնական տարբերակի ներկայացման համար սահմանված ժամկետը «2018» թվականից փոխարինվել է «2020» թվականով (վերջնական տարբերակի ներկայացումից հետո միայն ՀՀ-ն կստանձնի կոնվենցիայի ներքո իր պարտավորությունները)։ Ի դեպ, թվի արդիականացման հանձնարարությունը նույնպես տրված էր Այսեր Ղազարյանին, սակայն այս դեպքում ևս նա չի կատարել իր պարտականությունները»,– նշել է նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նաև շեշտվում է, որ բնապահպանական բնույթի խախտումների վերաբերյալ տասնյակ այլ գրություններ են ուղարկվել և ուղարկվում իրավապահ մարմիններին, իսկ օրենսդրական բացերի դեպքում նախաձեռնում են անհրաժեշտ փոփոխությունները։

Հիշեցնենք` բնապահպանության նախարար Այսեր Ղազարյանը մայիսի 23-ին հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դրանից հետո նա Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել էր իր այդ քայլի հիմնական պատճառները`գերատեսչության ղեկավարությանը մեղադրելով ոլորտի խնդիրների լուծման համար ադեկվատ գործողություններ չձեռնարկելու մեջ

Լրահոս
0