00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ինժեներները «գայթակղել» են ֆրանսիական «Պեժոյին». ի՞նչ գաղտնիք ունի բազալտը

Բաժանորդագրվել
Հայաստանում ուզում են բազալտից ամրան սարքել ու վերականգնել ինովացիոն նյութի՝ բազալտե թելերի արտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Մի քանի օր առաջ կառավարության նիստում հայտարարվեց, որ չինացի ներդրողները հետաքրքրված են հայկական բազալտով, ուզում են դրանից նոր նյութեր ստանալ։

Рабочий за сборкой телевизора на заводе по сборке бытовой техники в селе Мердзаван - Sputnik Արմենիա
Հայաստանում 15 մարդ արդեն հեռուստացույց են արտադրում. գործարանը ֆեյք չէր

Բոլորի համար էլ տեղ կա․ բազալտը Հայաստանում շատ է, բայց երկրում արդեն այդպիսի արտադրություն կա։

Բազալտի պակաս աշխարհում չկա։ Հայաստանում էլ։ Եվ երկար փնտրելու կարիք էլ չկա։ Բառի բուն իմաստով` մեր ոտքերի տակ է․ դրանից են պատրաստված երևանյան մայթեզրերը։

Բայց պարզվում է՝ կարելի է բոլորովին նոր կոմպոզիտ նյութեր ստանալ բազալտից։ Բարձր ջերմաստիճանի (ավելի քան հազար աստիճանի) դեպքում բազալտը հալչում է։ Այդ ժամանակ քարից կարելի է շինարարական ամրան ու բազալտե թել պատրաստել, որոնք հիանալի ջերմամեկուսիչներ են։

Աշխարհում հետզհետե ավելի մեծ ծավալներով են արտադրում այդ նյութերը։ Հայաստանում նման արտադրություն է հիմնվել 2014 թվականին, բայց դեռ չի կարողանում ուշքի գալ ռուբլու անկումից, որը գրանցվեց 2015-16 թվականներին։

«Դրանից հետո Ռուսաստանում պատվերների եկամուտը զգալիորեն նվազեց, ու գործարանը վերազինելու գումար չկար», - ասում է ArmBas գործարանի կոմերցիոն տնօրեն Սոկրատ Գրիգորյանը։

Заброшенный завод часов Армянской ССР - Sputnik Արմենիա
Ժամանակի մոռացված մեքենան.Երևանի ժամացույցների գործարանը՝ ներսից. ֆոտոշարք

Այժմ ամրանների արտադրության գծերը միայն 50-60% են գործարկվում, իսկ թելի արտադրությունն առայժմ «կտրվել» է։

«Այդ նյութերը մետաղի համեմատ առավելություններ ունեն․ կոռոզիայի չեն ենթարկվում, ավելի քիչ են դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից։ Իսկ քաշով ավելի թեթև են , քան պողպատե ամրանները», - ավելացնում է Գրիգորյանը։

Բազալտե կոնստրուկցիան մեկ այլ առավելություն էլ ունի․ ամռանն ու գարնանը ո՛չ ընդարձակվում է, ո՛չ էլ սեղմվում (ջերմաստիճանի տատանումներից)։ Այդ պատճառով դրանք օգտագործվում են ոչ միայն սովորական շինություններում, այլև պատմական հուշարձանների վերականգնման համար։

«Օրինակ` հիմա բազալտե արմատուրան օգտագործում են Մայր Աթոռի շինություններն ամրացնելու համար։ Այն չի լայնանում ու չի սեղմվում, այսպիսով չի ճնշում տուֆը, որից կառուցված են վանքերը», - ասում է Գրիգորյանը։

Սակայն բազալտե նյութերն այլ նպատակ էլ ունեն․ դրանք սկսում են օգտագործել նաև ռազմական ինքնաթիռներում (որոնք պաշտպանում են և՛ այդ հուշարձանները, և՛ ընդհանրապես բոլորիս)։ Օրինակ` Ռուսաստանի Ռազմածովային նավատորմիղը պարբերաբար ցուցադրում է այնպիսի նավեր, որոնք չեն տեսնում ռադարները։ Նման «անտեսանելիության» գլխավոր գաղտնիքը ամուր կոմպոզիտ նյութերն են, որոնց մեջ մետաղ չկա, այդ պատճառով էլ դուրս են մնում ռադարների տեսադաշտից։

Премьер-министр Никол Пашинян посетил завод компании Арарат Груп (4 мая 2019). Арарат - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն այցելել է ջրերի գործարան, որտեղ պատրաստվում են նաև գարեջուր արտադրել

Իհարկե, այլ նյութեր էլ են օգտագործվում․ ածխածնային մանրաթել ու ապակե մանրաթել։ Բայց բազալտե թելերն ու ամրանն ամենաամուրն են։

Գործարանում շտապում են մինչ տարեվերջ ներդրողների գտնել, ուզում են ընդլայնել ամրանի արտադրությունն ու վերականգնել նրբաթելի արտադրամասը։ Կարելի է ավելի քան 400 աշխատատեղ ապահովել։ Վերազինումից հետո այստեղ ուզում են տարեկան մոտ հինգ հազար տոննա արտադրանք տալ։

Իսկ հիմա գործարանը հազիվ է կարողանում պահել փորձառու վարպետներին, որոնց թիվը մի քանի տասնյակի է հասնում։

Գործարանի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ կանոնավոր մատակարարումներ անի ֆրանսիական ավտոմեքենաների արդյունաբերությանը։

«Այո, մի զարմացեք։ Հայկական բազալտը շատ հարմար է թելերի արտադրության համար։ Գրեթե պետք չի ամրացնել քիմիական հավելումներով։ Մենք մեր թելերի մի քանի փորձնական խմբաքանակ ենք ուղարկել Ֆրանսիա` «Պեժոյի» ու «Ռենոյի» գործարաններ։ Նրանք շատ ոգեշնչված են արդյունքով ու որոշել են ապակե մանրաթելի փոխարեն դա օգտագործել։ Բայց չեն կարող շատ երկար սպասել։ Նրանց արտադրությունը չի սպասում։ Այդ պատճառով մեր նպատակն է գոնե մինչև տարեվերջ ներդրողներ գտնել», - ասում է Գրիգորյանը։

Նշենք, գործարանը գտնվում է Կոտայքի մարզի Արգել գյուղում։

Լրահոս
0