17:04 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է  ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ինին

ՀՀ քաղաքացիները Չինաստան կմեկնեն առանց վիզայի. համաձայնագիրը ստորագրվեց

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
45510

Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, գործարար կապերը շարունակում են ամրապնդվել: Հայաստանը նաև չինացիների համար գրավիչ զբոսաշրջային ուղղություն է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի-Sputnik. Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր: Դրանք վավերացրին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին։

Այս մասին Facebook-յան հրապարակմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր գործնական այցով ՀՀ է ժամանել ՉԺՀ արտգործնախարար Վան Ին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ, ստորագրված փաստաթղթերը մասնավորապես վերաբերում են երկու երկրների միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացմանը, ՀՀ և ՉԺՀ միջև արտահանձնման  գործընթացին: Հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև  «ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ մայիսի 25-26–ին Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին կայցելի Հայաստան։ Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել միջազգային երկու փաստաթուղթ և ևս մեկ ոչ միջազգային փաստաթուղթ։Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-16–ին աշխատանքային այցով մեկնել էր Չինաստան։ Նա հանդիպել էր ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Կեցյանի հետ, իսկ մայիսի 15–ին ելույթ էր ունեցել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում։

Ըստ թեմայի

Փաշինյանի խորհրդականը խոսեց Չինաստանի հետ գործակցության ռազմավարական ուղղությունների մասին
Ինչո՞վ կարող է Հայաստանը կարևոր լինել Չինաստանի համար. Պեկինը խնդիրներ ունի Անկարայի հետ
Չինաստանի ղեկավարությունը պատրաստ է շուկան բացել հայկական ապրանքների համար. Փաշինյան
թեգերը:
Վիզա, Զոհրաբ Մնացականյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Նիկոլ Փաշինյան, Չինաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ