00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է դատավոր Ազարյանի գիտական աշխատանքի գրագողության մասին լուրը հասել հանրությանը

© Sputnik / Андрей Старостин / Անցնել մեդիապահոցСудебный молоток
Судебный молоток - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԲՈԿ նախագահն այսօր ԱԺ–ում հայտնել, է թե ինչպես է Քոչարյանին կլանքից ազատված դատավորի գիտական աշխատության գրագողության մասին տեղեկությունը հասու դարձել հանրությանը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. 2018թ.-ի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին մի քաղաքացի այցելել է Բարձրագույն որակավորման կոմիտե և ասել, որ տեղեկություններ ունի, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունն արտագրված է։

Այսօր ԱԺ–ի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը` պարզաբանելով Վերաքննիչ դատարանի դատավորին գրագողության մեջ մեղադրելու շուրջ բարձրացած աղմուկը։

Мэр Еревана Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Դատավոր Ազարյանի գիտական աշխատանքը չի քննարկվի, Տարոն Մարգարյանի վերաբերյալ էլ փաստեր չկան

«Տեղում նայեց, տեսավ, որ իսկապես արտագրություններ կան։ Մեզանից տեղեկանք ուզեց, մենք չտվեցինք` ասելով, որ ոչ օֆիցիալ հարաբերություններ են։ Դրանից մի քանի օր անց 1in.am-ից մեր էլեկտրոնային հասցեին հարցում եկավ` խնդրանքով համեմատել ատենախոսությունը։ Արդեն պարզ էր, որ այն առաջին անձնավորությունն էր ինֆորմացիան տրամադրել։ Մենք ուղղակի պատասխանեցինք, որ տեքստում կան համընկնումներ։ Դրանից հետո անցավ երկար ժամանակ, մինչև այս զարգացումները։ Ասեմ, որ այնպես չէ, որ ԲՈԿ–ը ինֆորմացիան միտումնավոր դուրս է տվել և ասեմ, որ գիտնականների մեջ բոլորը գիտեն, թե ով ով է, ով ում ատենախոսությունն է գրել և ինչպես»,– ասաց ԲՈԿ նախագահը։

Ավելին, Սմբատ Գոգյանը հայտնեց, որ ինքն էլ գիտի, թե ում ատենախոսությունն ով է գրել և ինչի դիմաց, բայց երբեք այդ մասին չի բարձրաձայնել։

Հիշեցնենք` ԱԺ–ում այսօր ընթանում է «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի վերաբերյալ մամուլում ու քաղաքական շրջանակներում մեկնաբանություններ արվեցին, որ քննարկումը նվիրված է լինելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանքին։

Բանն այն է, որ Ազարյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 1–ին անգամ կալանքից ազատած դատավորն է։

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1–ի եթերում հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։

Լրահոս
0