04:40 12 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23220

Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրված արտահերթ ժողովին ներկայացած դատավորները հայտարարում են, որ տեղյակ չեն ժողովի օրակարգային հարցերից։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով այսօր՝ մայիսի 27-ին, Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել։ Դռնփակ ժողովն ընթանում է ընդհանուր իրավասության դատարանում:

Դատավորները մինչ ժողովի մեկնարկը խուսափում էին պատասխանել լրագրողների հարցերին։

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը հայտնեց, որ տեղյակ չէ նիստի օրակարգից և չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել։

Դատական համակարգում տեղի ունեցող գործընթացների մասի հարցին պատասխանեց` կապրենք, կտեսնենք։

Ինչ վերաբերում է վեթինգին, Ուզունյանն ասաց, որ պատրաստ է ներկայացնել իր ունեցվածքը և ավելացրեց. «Ինչ չունեմ, դա՛ էլ կներկայացնեմ»։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Մարալիկի նստավայրի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը հայտարարեց, որ թաքնված եկամուտներ չունի, հայտարարագրել է 3 մլն և 3000 դոլարի եկամուտ։

Դատավորը նշեց, որ 2 տարվա աշխատանքային փորձ ունի դատավորի պաշտոնում, որից մեկը` նախորդ իշխանությունների օրոք, «վերևներից» էլ երբևէ զանգ չի ստացել։

Պատասխանելով վեթինգի մասին հարցերին`Հովհաննիսյանը նշեց, որ կողմ է այդ գաղափարին, անգամ եթե այն հայտարարվի հենց վաղն առավոտյան։

Հիշեցնենք` մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականացվի։

Ըստ թեմայի

Հույս ունեի, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից. Նիկոլ Փաշինյան
Ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ոստիկանների ուղեկցությամբ շրջում
Գագիկ Հարությունյանի հրաժարականն 1-ին քայլն է. բարեխիղճ դատավորները վախենալու առիթ չունեն
Ինչպես է դատավոր Ազարյանի գիտական աշխատանքի գրագողության մասին լուրը հասել հանրությանը
թեգերը:
Դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ