19:06 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հետ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասն այսօր է ժամանել Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է այսօր Երևան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ստանիսլավ Զաս
© Sputnik / Виктор Толочко

Հանդիպման մանրամասների և քննարկված թեմաների ամսին առայժմ ոչինչ չի տեղեկացվում։

Հիշեցնենք, որ մայիսի 22–ին Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանն է ներկայացվել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը։Հենց այդ շրջանակում այսօր Հայաստան է այցելել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:

Ըստ թեմայի

Բալասանյան. «Խաչատուրովի ետկանչով մենք միայն դիրքեր կորցրեցինք ՀԱՊԿ-ում»
Հայաստանին ՀԱՊԿ-ում լրացուցիչ խմորումներ պետք չեն. Փաշինյանին կընդունե՞ն «ակումբ»
Մեծ ճգնաժամ չի եղել. ՀՀ–ում Ղազախստանի դեսպանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին
թեգերը:
Յուրի Խաչատուրով, Զոհրաբ Մնացականյան, Բելառուս, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ