03:24 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում

Ձեր բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ. Փաշինյանը Սարդարապատում է

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (834)
18910

Փաշինյանը Սարդարապատում «Մեր հայրենիքն» ասմունքեց։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. 101 տարի առաջ թվում էր` ստեղծված է բոլոր նախադրյալները, որպեսզի հայ ժողովուրդը հանձնվի պատմության առաջ, բայց տեղի ունեցավ անսպասելին ու հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում էր կորցրել էր անդառնալիորեն։ Սարդարապատում Առաջին Հանրապետության 101–ամյակի կապակցությամբ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անսպասելիորեն հայ ժողովուրդը կրկին անկախություն ձեռք բերեց, դրոշ ու զինանշան ունեցավ։ Ու հիմա մենք կանգնած ենք սուրբ հողի վրա, քանի որ այստեղ էլ է արյուն հոսել»,–ասաց նա` ասմունքելով «Մեր հայրենիքը»։

Նրա խոսքով` ամեն տարի մայիսի 28–ին հավաքվում են Սարդարապատում` ասելու, որ գիտակցում են` մարտիկների արյունն իզուր չի հեղվել, գալիս են ասելու, որ նրանց բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ, այլ ծածանվում է` որպես Առաջին Հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ։

«Հանգչեք խաղաղությամբ Առաջին Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ, Առաջին Հանրապետության չորս վարչապետներ` Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան։ Ձեր սխրանքներով են ոգեշնչվել Ապրիլյան պատերազմնի հերոսները` Ռոբերտ Աբաջյանից մինչև Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչև Ադամ Սահակյան։ Ձեր սխրանքներով են ոգեշնչված մեր մարզիկները` Արթուր Ալեքսանյանից մինչև Հենրիխ Մխիթարյան»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր Սարդարապատ է այցելել Հայաստանի քաղաքական էլիտան։

Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (834)

Ըստ թեմայի

Կենաց-մահու կռիվ, որ պետականության վերականգնման արժեք ունեցավ. Սարդարապատից մինչև…
Միասնականությամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը. Վեհափառի ուղերձը
Ինչու կապիտան Մոսեսովը չենթարկվեց գեներալ Նազարբեկյանի հրամանին և ինչու նրան միացավ Նժդեհը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստանի 1–ին Հանրապետություն, Սարդարապատ

Գլխավոր թեմաներ