19:05 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Ստանիսլավ Զասին

Զասը խոստացել է պաշտպանել ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերը

© Photo : press office of the MFA of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը շեշտել է ՀԱՊԿ դերը Հայաստանի անվտանգության համակարգում։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն երեկ` մայիսի 27–ին, ընդունել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, ով Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշմամբ առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու` 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար:

Ստանիսլավ Զաս
© Sputnik / Виктор Толочко

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ–ից, Մնացականյանը շեշտել է ՀԱՊԿ կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում` կարևորելով անդամ-պետությունների միջև սերտ համագործակցության միջոցով կառույցի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:

Նախարարը նաև ասել է, որ Բիշկեքում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին՝ Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ներկայացնելու համար և վստահեցրել, որ այդ պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:

Ըստ թեմայի

Բալասանյան. «Խաչատուրովի ետկանչով մենք միայն դիրքեր կորցրեցինք ՀԱՊԿ-ում»
Հայաստանին ՀԱՊԿ-ում լրացուցիչ խմորումներ պետք չեն. Փաշինյանին կընդունե՞ն «ակումբ»
Մեծ ճգնաժամ չի եղել. ՀՀ–ում Ղազախստանի դեսպանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ստանիսլավ Զաս, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ