22:35 18 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Մովսես Հակոբյան

Մովսես Հակոբյանը հաստատեց` Մարտի 1–ի գործով հարցաքննվել է

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
283 0 0

Մովսես Հակոբյանը նշեց, որ 2008–ի մարտի 1–ի գործողություններին պաշտպանության բանակի զինծառայողները մասնակցել են, իսկ Արցախի ԶՈՒ–ից որևէ մեկը չի մասնակցել դրանց։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հարցաքննվել է Մարտի 1–ի գործով։ Այս մասին Հակոբյանն ասել է Factor.am–ի հետ զրույցում։

«Մարտի 1–ի գործով, այո, ես հարցաքննվել եմ։ Ինչ վերաբերում է զորքերի` գործողություններին մասնակցելուն, Արցախի ԶՈՒ–ից որևէ մեկը չի մասնակցել դրանց»,–ասաց նա։

Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ հանձնաժողովը բացահայտի` պայմանավորվածության արդյունքում է ապրիլյան քառօրյան տեղի ունեցել, քանի որ նման հայտարարություն հաճախ են ապրիլյան զոհերի ծնողներն անում։ Ի պատասխան Հակոբյանը նշեց, որ բացառվում է նման բան։ «Հարգելով զոհվածների հարազատներին` պետք է ասեմ, որ նրանք չպետք է որոշեն` ինչ է եղել»,–ասաց Հակոբյանը։

Ի դեպ, Հակոբյանը 2008թ. զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ 2008 թ.–ին ընդդիմությունը Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ է անցկացրել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2–ի ցույցերը վերածվել են իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախումների։ Արդյունքում մահացել է 10 մարդ։

Քննության շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն այդ ժամանակ ավարտել է իր կառավարման երկրորդ ժամկետը։

Բակո Սահակյանը թեժ հանդիպում է ունեցել «Իմ քայլի» ու Փաշինյանի հետ. ԶԼՄ

Քննության տակ են նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը (հեռակա կարգով դատապարտված է կալանքի և հետախուզության մեջ է), գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ըստ թեմայի

Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ
Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով կստեղծվի. «Իմ քայլը» քննարկում է ունեցել
Ապրիլյան պատերազմի 23 զոհերի գործերը կքննարկվեն եվրոպական դատարանում. Արցախի ՄԻՊ
թեգերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ, Արցախ, Ռոբերտ Քոչարյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ