04:13 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (224)
236 0 0

Հայաստանի համար շատ կարևոր է տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։ Ղազախստանում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների ասել է Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի համար շատ կարևոր է տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։ Այս մասին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այժմ բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ–ի և Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի միջև։ Ես կարծում եմ` ամենակարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք` աշխատելու բոլոր այս ուղղություններով»,– ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով նիստին` ՀՀ վարչապետը դրա աշխատանքները հաջողված որակեց ու հույս հայտնեց, որ այսուհետ ևս աշխատանքները կշարունակվեն նույն ոգով։

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ լրատվամիջոցների համար իր հայտարարության ժամանակ ասաց, որ ԵԱՏՄ գործունեության առաջին հնգամյակը հաջողված է գնահատվել, կառույցը կայացել է, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ շատ միջազգային կառույցներ ու երկրներ ցանկություն են հայտնում համագործակցել ԵԱՏՄ–ի հետ։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն Մաքսային միության և ընդհանուր տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված ինտեգրացիոն տնտեսական միություն է, գործում է 2015 թ. հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (224)

Ըստ թեմայի

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԱՄԷ–ի համար դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրների շուկաներ.Փաշինյան
Alibaba, eBay, Amazo. կարո՞ղ է ԵԱՏՄ-ն նման հարթակներ գործարկել շուկայում
Երևանում մենք երկար բանավիճում էինք. Մեդվեդևը` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի մասին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ