06:25 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
456 0 0

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո որոշել է չմասնակցել օրակարգային այլ միջոցառումներին ու վերադառնում է Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղազախստանյան այցի օրակարգում ոչինչ չի փոխվել, բոլոր նախատեսված հանդիպումները կայացել և կայանում են: «Արմենպրեսին» այս մասին ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ՀՀ վարչապետն ընդհատելու է Ղազախստան կատարած աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան:

«Նման բան չկա: Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանում ապրող հայ գործարարների հանդիպումը: Քննարկվում են տարբեր ներդրումային ծագրեր, գործարար ակտիվության հետ կապված հարցեր»,- ասել է Կարապետյանը:

Կարապետյանը հայտնել է, որ նիստից հետո Փաշինյանը մասնակցել է պաշտոնական ճաշին։

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը գործարարների հետ` Ղազախստանում ՀՀ դեսպանատանը։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո որոշել է չմասնակցել օրակարգով նախատեսված պաշտոնական ճաշին ու Ղազախստանում ՀՀ դեսպանատանը նախանշված գործարարների հետ հանդիպմանը։

Հիշեցնենք` Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվել է ԵԱՏՄ գործունեության առաջին հնգամյակին նվիրված ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։

ԵԱՏՄ-ն Մաքսային միության և ընդհանուր տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված ինտեգրացիոն տնտեսական միություն է, գործում է 2015 թ. հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Ըստ թեմայի

Արցախի վերնախավն անհանգստացած է․ ինչո՞ւ է Փաշինյանի հայտարարությունն իրարանցում առաջացրել
ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի ապարդյուն կոչը, կամ ինչն է հետ պահում դրսում ապրող հայերին
Հուլիսին մտադիր եմ Սինգապուր այցելել. Նիկոլ Փաշինյան
թեգերը:
Վլադիմիր Կարապետյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ