07:27 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Գյումրի

Ի՞նչ խնդիրեր ենք լուծում ներառական կրթությամբ. 3 մարզում անցկացվել է հետազոտություն

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
87520

Շիրակի մարզի դպրոցները նոր ուսումնական տարվանից կանցնեն համընդհանուր ներառման, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ նույնիսկ պատկան մարմիններն են մտածում՝ պետք էր այսքան հապճեպ համակարգը ներդնել:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ներառական կրթության գործընթացը ՀՀ նոր մարզերում ավելի արդյունավետ դարձնելու և խնդիրները հնարավորինս բացառելու համար 3 թիրախային մարզերի ընտրանքային թվով 114 դպրոցներում և 11 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում անցկացվել է հետազոտություն:

Այսօր` մայիսի  29-ին հետազոտության արդյունքները ներկայացվեց Շիրակի մարզում:

Նշենք, որ համընդհանուր ներառականության գաղափարը և ներառական կրթության մոդելը Տավուշի, Լոռու ու  Սյունիքի մարզերում որոշակի ընթացք է ստացել:

Հետազոտությունն անցկացրել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ու Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնը:

Կրթական դաշտում առկա են փոխադարձ անըմբռնողականության և անհամաձայնության հետ կապված հարցեր, աջակցության կենտրոնների մասնագետների այցերը դպրոց  ցածր արդյունավետություն ունեն։ Հետազոտության արդյունքները ներկայացնելով` այս կարծիքը հայտնեց համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը։

«Ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների հետագա ուսումնառության հարցերը հստակեցված չեն: Ծնողները լավ չեն պատկերացնում ներառական կրթության բովանդակությունը, նաև ուսուցչի օգնականի գործառույթը հստակեցման կարիք ունի, իսկ ֆիզիկական միջավայրը ներառական կրթության համար անմատչելի է և ոլորտում  ֆիզիկական լուրջ ռեսուրսների ներդրման անհրաժեշտություն կա»,-նշեց Մարիաննա Հարությունյանը: Հետազոտող խումբը ներկայացնում է նաև առաջարկների փաթեթ՝ հասարակական ոլորտին, հանրակրթական համակարգին և ՀՀ ԿԳ նախարարությանը:

«Պետք  է հստակեցնել համընդհանուր ներառական կրթության իրավաօրենսդրական դաշտի և ուսումնադաստիարակչական գործընթացների համապատասխանությունը, վերանայել համընդհանուր ներառական կրթության իրավաօրենսդրական փաստաթղթերը և ցանկացած իրավաօրենսդրական փաստաթուղթ մշակելիս առաջնորդվել ոլորտի խորը հետազոտական ուսումնասիրության արդյունքներով»:

Շիրակի  մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը իր խոսքում նշեց՝ պետք  նախ և առաջ  հստակեցվի համընդհանուր ներառական կրթությունը ինչ նպատակ է  հետապնդում ՝ սոցիալիզացման, թե՞ գիտելիք  տալու:«Մի կողմից փորձում ենք  ներառել նման խնդիրներ ունեցող երեխաներին հասարակության մեջ, մյուս կողմից պարտադրում ենք  կրթություն ստանալ և փոխադրվել հաջորդ դասարան, ինչն անջրպետ է առաջացնում: Ցանկացած քայլ իրականացնելուց առաջ  նախ պետք է նպատակը հստակեցնել նոր սկսենք, քննարկել, առաջադրանքներ դնել»,-ասաց Կարապետյանը:

Հետազոտություն իրականացվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում:

թեգերը:
դպրոց, Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), Գյումրի

Գլխավոր թեմաներ