10:36 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արթուր Վանեցյան

Բաբայանի համակիրների ու «արցախցիների բանդայի» միջև ֆինանսական պարզաբանում է եղել. ԱԱԾ

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27420

ԱԱԾ տնօրենը հորդորում է դավադրություն չփնտրել Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարած միջադեպում ։ Իրավապահներին հայտնի է մասնակիցների շրջանակն ու միջադեպի պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ԱԱԾ–ն գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպին, ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Մասնակիցների շրջանակը պարզ է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ։ Երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման հետևանքով ծագած վեճ է»,– հայտարարեց Վանեցյանը` խոստանալով, որ առաջիկա ժամերի ընթացքում կլինի պաշտոնական հայտարարություն` ոստիկանության ու ԱԱԾ կատարած համատեղ բացահայտումների մասին։

Հիշեցնենք` Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարել էր, որ մայիսի 29-ի գիշերը, ժամը 03։30-ի սահմանում Սևան- Մարտունի ավտոճանապարհին «արցախցիներին հայտնի բանդայի կողմից» հետապնդման են ենթարկվել Բաբայանի համակիրները։

Ըստ հայտարարության` նրանք փակել են ճանապարհն ու հրազենից կրակահերթ ուղղել Բաբայանի համակիրների նկատմամբ։

Ոստիկանությունն արձագանքել էր այս հայտարարությանը և հայտնել, որ քննություն է իրականացնում։

Ըստ թեմայի

Ինչպե՞ս է Սամվել Բաբայանը զրկվել Արցախի քաղաքացիությունից
Արցախում Սամվել Բաբայանի անձի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ. «Փաստ»
«Փորձում են իրենց արածը գցել ուրիշի վրա». Սամվել Բաբայանը` Հոկտեմբերի 27-ի մասին
Ռոբերտ Քոչարյանը մարդկանց կրակելու հրաման չի տվել. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը լուրջ մրցակիցներ չի տեսնում 2020 թվականի Արցախի ընտրություններում
թեգերը:
Արթուր Վանեցյան, Սամվել Բաբայան, Հայաստան

Գլխավոր թեմաներ