17:19 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
 Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի հաղթող երեխաները նախագահականում էին

Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի հաղթող երեխաները նախագահականում էին

© Photo / official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)
58 0 0

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին նվերներ է հանձնել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության միջազգային ու հայաստանյան օլիմպիադայի հաղթող մի խումբ երեխաներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փոքրիկ հյուրերին, զրուցել, հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Երեխաները նախագահին պատմել են օլիմպիադաներում իրենց հաղթանակների, նախընտրած մասնագիտությունների ու երազանքների մասին: «Եթե լավ մաթեմատիկա գիտեք, կարող եք լավ ատամնաբույժ, ֆիզիկոս, ծրագրավորող դառնալ: Ցանկացած բան՝ ընդհուպ մինչև լավ երաժիշտ: Մաթեմատիկան անհրաժեշտ է և կարևոր բոլորի համար»,- դիմելով փոքրիկներին՝ ասել է նախագահը:

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը երեխաներին նվերներ է հանձնել՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս երեխաները հպարտանալու շատ առիթներ կտան՝ հաղթանակներ տոնելով տարբեր միջազգային օլիմպիադաներում:

թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)
թեգերը:
դպրոց, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ