00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրարանցում «Ադեկվադի» շուրջ. ոստիկանությունը ներկայացրել է մանրամասները

© Sputnik / Asatur YesayantsСотрудники полиции Армении
Сотрудники полиции Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ադեկվադի» նոր նախաձեռնության մասնակիցներից ոմանք հայտնվել են ոստիկանությունում։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Այսօր Երևանում 14 մարդու բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժիններ, նրանցից 2-ին պատասխանատվության են ենթարկել ՀՀ վարչական օրենսգրքի 182–րդ հոդվածի համաձայն, 4-ին` 140-րդ, մյուս 8-ը անձը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էդգար Ջանոյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ բերման են ենթարկվել «Ադեկվադ» շարժման 30 ներկայացուցիչ, որոնք Երևանում և մյուս քաղաքներում #sutnikol քաղաքացիական ակցիա էին կազմակերպել։

Նշվում էր, որ ակցիայի մասնակիցները ասֆալտին գրել են այդ կարգախոս–հեշթեգերը, ինչը փորձել են կանխել քաղաքային իշխանության ներկայացուցիչները` իրավապահ մարմինների աշխատակիցների օգնությամբ։ Ակցիայի մասնակիցներն այդ գործողություններն անվանել են «քաղաքական հետապնդում, իրենց ձայնը և երկրում ցանկացած այլակարծություն լռեցնելու փորձ, խոսքի ազատության, ինքնարտահայտման և տեղաշարժի սահմանափակում»։

Артур Даниелян - Sputnik Արմենիա
«Ադեկվադը» կուսակցություն կդառնա. Արթուր Դանիելյանը բացատրեց իրենց որոշման պատճառը

Ավելի ուշ «Ադեկվադից» հայտնել էին, որ իրեն կողմնակիցներին սկսել են ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործող իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին կտրուկ քննադատությամբ հայտնի «Ադեկվադ» քաղաքացիական նախաձեռնությունը կուսակցություն է դառնալու։ «Ադեկվադները» նշել էին, որ Հայաստանը լուրջ խնդիրների է բախվում ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում` ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական, սոցիալական և իրավական ոլորտներում, այդ իսկ պատճառով նոր քաղաքական ուժը անհրաժեշտ է համարում լայնածավալ բարեփոխումներ իրականացնել պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում։

«Մենք գիտակցում ենք, որ ինչպես նախկինում, այնպես ապագայում մեզ փորձելու են վարկաբեկել, խոչընդոտել, լռեցնել բոլոր հնարավոր օրինական և ապօրինի միջոցներով, քանի որ պետությունը թուլացնող, պառակտող և բարոյազրկող բոլոր ուժերը վտանգ են տեսնում մեր գաղափարական հայացքները կրող անձանց մեջ», – Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին հայտարարեց «Ադեկվադ» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Դանիելյանը

Дождливое утро в Ереване - Sputnik Արմենիա
Ասֆալտանախշումը Երևանում թափ է հավաքում. ներկ վաճառողն ու ակտիվիստը պարապ չեն մնա

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» էջը Facebook–ում ստեղծել են բլոգեր Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանը։ Այդ էջում պարբերաբար քննադատվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների գործողությունները։

Ավելի ուշ Մալյանը սկսեց հանդես գալ առանձին, իսկ «Ադեկվադում» Դանիելյանին միացան նոր դեմքեր, այդ թվում` Հայաստանի հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը։ Ներկա պահին «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են Ազատ Ադամյանը, Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը, Լիլիթ Թումանյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Սամվել Թադևոսյանը։

Լրահոս
0