11:38 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Բողոքի ակցիա

Քաշքշուկ` ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև. «Սորոսի» գրասենյակի մոտ հանրահավաք է

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Ոչ բազմամարդ ակցիայի մասնակիցները պահանջում են փակել Սորոսի գրասենյակը, որը միտված է քանդել Հայաստանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. «ՎԵՏՕ» շարժման մասնակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամի (Սորոսի գրասենյակ) մոտ և պահանջում արգելել նրանց գործունեությունը մեր երկրում։

Շարժման անդամները փորձում էին ճեղքել ոստիկանության կազմած պատնեշը և մուտք գործել «Բաց հասարակությունների գրասենյակի» հիմնադրամ: Այդ պատճառով ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։

Շարժման մասնակիցները դժգոհում էին` ասելով, որ դեռ հասարակական կարգ չի խախտվել, բայց արդեն ոստիկանները հրում են ու թույլ չեն տալիս խաղաղ ցույց իրականացնել, որն իրենց իրավունքն է։ «Ինչո՞ւ իշխանությունը չի արձագանքում, որովհետև գտնվում է «Սորոսի» հիմնադրամի գրպանում: Մենք այստեղից չենք գնալու, մնալու ենք այնքան, մինչև կարողանանք ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկաններն այս պահին գործում են ապօրինի՝ թույլ չտալով մոտենալ գրասենյակին»,- լրագրողներին ասաց «ՎԵՏՕ» շարժման կազմակերպիչ Նարեկ Մալյանը։

Նրա խոսքով` եթե ցույցի ընթացքում բանտում էլ հայտնվեն, դա իրենց չի կանգնեցնի։

«Բախումներ Հայաստանում կազմակերպում է Սորոսի հիմնադրամը: Նրանք են ուզում, որ հայաստանցիներն արցախցիների դեմ դուրս գան, արյուն լինի, քաղաքացիական պատերազմ լինի, մենք այստեղ ենք, որպեսզի դա թույլ չտանք»,–ասաց Մալյանն ու դժգոհեց, որ ոստիկանությունը թույլ չի տալիս բողոքի ակցիան իրականացնել «Սորոսի» գրասենյակի դիմաց:

«Եթե ինձ ոստիկանություն չպատասխանի, թե ինչու են ինձ արգելում ցույց իրականացնել Սորոսի» գրասենյակի դիմաց, ապա ես ստիպված կլինեմ իմ ուժերով իրացնել իմ` խաղաղ ցույց իրականացնելու իրավունքը հենց «Սորոսի» գրասենյակի դիմաց»,- ասաց Մալյանը:

Նշենք, որ շարժման մասնակիցները իրենց բողոքի ակցիան իրականացնում են գրասենյակից որոշակի հեռավորության վրա։

Նշենք նաև, որ « «ՎԵՏՕ» շարժմանն իր աջակցությունն է հայտնել «Դեղին ժիլետներ» ցույցերի կազմակերպիչ, ազգությամբ հայ Քրիս Բերտերյանը, «Ադեկվադ» կուսակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը և «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն:

  • Նարեկ Մալյանը «Սորոսի» հիմնադրամի դեմ ակցիային
    Նարեկ Մալյանը «Սորոսի» հիմնադրամի դեմ ակցիային
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Բողոքի ակցիա «Սորոսի» հիմնադրամի գործունեության դեմ
    Բողոքի ակցիա «Սորոսի» հիմնադրամի գործունեության դեմ
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Բողոքի ակցիա «Սորոսի» հիմնադրամի գործունեության դեմ
    Բողոքի ակցիա «Սորոսի» հիմնադրամի գործունեության դեմ
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Բողոքի ակցիա «Սորոսի» հիմնադրամի գործունեության դեմ
    Բողոքի ակցիա «Սորոսի» հիմնադրամի գործունեության դեմ
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 4
© Sputnik / Aram Nersesyan ,
Նարեկ Մալյանը «Սորոսի» հիմնադրամի դեմ ակցիային

Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները իրականացրել են նաև մայիսի 31-ին. ոստիկանությունը կրկին թույլ չի տվել մոտենալ գրասենյակին:

Ըստ թեմայի

ԱԺ–ն զիջումների է գնացել. բուքմեյքերները դադարեցրել են բողոքի ցույցը
Բողոքի ակցիա Երևանում. ակտիվիստները պահանջում են փակել «Սորոսի հիմնադրամը». լուսանկարներ
Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Սորոսի հիմնադրամ, Բողոքի ակցիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ