07:25 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Ապրիլյան պատերազմ

Ապրիլյան պատերազմի հանգամանքները կքննարկվեն փակ դռների հետևում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Խորհրդարանում մեկնարկել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Քիչ առաջ ԱԺ–ում մեկնարկեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստը, որին ներկա են հանձնաժողովի 8 անդամ, վարում է հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Դռնփակ նիստից առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստերն այսուհետ ևս հիմնականում անցկացվելու են փակ դռների հետևում։ Դրանց ավարտին լրագրողներին կտրամադրվի տեղեկություն` քննարկված հարցերի մասին։

Ինչ վերաբերում է այսօրվա նիստին, Քոչարյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովը հիմնականում հստակեցնելու է քննարկվելիք հարցերի շրջանակը, օրակարգը և աշխատակարգը:

Հիշեցնենք` մայիսի 31–ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ ընդարձակ ելույթում նշել էր, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը:

Ըստ թեմայի

Ապրիլյան քառօրյան. տեսանյութ՝ առանց մեկնաբանությունների
«Եթե մահանամ, իմացիր, որ միշտ սիրել եմ քեզ». ապրիլյան պատերազմն ու անպատասխան նամակը
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ապրիլյան պատերազմի հերոս Հրանտ Սարկիսովից
Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ
Ապրիլյան պատերազմի 23 զոհերի գործերը կքննարկվեն եվրոպական դատարանում. Արցախի ՄԻՊ
թեգերը:
ԱԺ, Հայաստան, Ապրիլյան քառօրյա պատերազմ

Գլխավոր թեմաներ