17:18 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հանրապետության հրապարակ, 2018 թվական

Հեղափոխության օրերին ու դրանից հետո ՄԻՊ գրասենյակում բողոքներն ավելացել են

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2018թ–ի աշխատանքը` բաց ձեռքերից մինչև բերման ենթարկվածներ ու փողոցներ փակել։ Երկու կողմերի սխալները տեղ են գտել տարեկան զեկույցում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. 2018թ–ին մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհատական բողոքների թիվը կրկնակի ավելացել է` կազմելով 11 000։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` գործունեության տարեկան զեկույցը ներկայացնելիս։

«2018-ի հուլիսի բողոքների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10 անգամ շատ է եղել: Նախորդ տարիների թվական պատկերը վկայում է, որ 5 անգամ աճել է դրական ելքով անհատական բողոքների թիվը»,-ասաց Թաթոյանը:

Կրկնակի ավելացել են նաև պաշտպանի աշխատակազմի այցերը ազատազրկման վայրեր, քրեակատարողական հիմնարկներ ու ոստիկանության բաժիններ։

Այդուհանդերձ, Թաթոյանը նշեց, որ 2018 թվականը ՄԻՊ գրասենյակի համար չափազանց բարդ էր։

«Ներգրավված լինելով երկրի ողջ իրավական համակարգում՝ մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել բոլոր գործընթացներին»,- ասաց Թաթոյանը:

«Թավշյա հեղափոխության» օրերին Թաթոյանը մարդու իրավունքների տեսանկյունից հատկապես կարևորեց շարժման բաց ձեռքերի սկզբունքը: Չնայած դրան, Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ գրասենյակը ոստիկանության աշխատակիցների խախտումներ է արձանագրել։

«Երկշաբաթյա ժամկետում ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին ստացվեց հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող շուրջ 500 ահազանգ: Բազմաթիվ էին ոստիկանության կողմից թույլ տրվող խախտումները, որոնք առնչվում էին հավաքների մասնակիցների իրավունքներին և հատկապես նրանց ապօրինի ազատությունից զրկելուն»,-ասաց Թաթոյանը:

Ամենատարածված խախտումների թվում նա նշեց խաղաղ հավաքների մասնակիցներին ազատությունից զրկելու, սահմանված ժամկետից երկար պահելու դեպքերը: Իսկ մարդկանց բերման ենթարկելու պահին դրա պատճառները պարզաբանելու փոխարեն ոստիկաններն ասել են, որ դա կարվի ոստիկանության բաժնում կամ բաժին տանելու ճանապարհին:

Միաժամանակ Թաթոյանը նշեց, որ հավաքների կազմակերպիչները ևս երբեմն դիմել են անկանխատեսելի գործողությունների, օրինակ` անսպասելիորեն հայտարարել են նախապես չիրազեկված որևէ փողոց փակելու մասին:

Ըստ թեմայի

Հանրապետական կուսակցությունը կասեցնելը պոզով–պոչո՞վ է լինում. Փաշինյան
Միլիարդների չարաշահում, 1/3–ի վերադարձ. Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ–ի բացահայտումները
«Թավշյա հեղափոխությունից» հետո բացահայտված միլիարդներից վերականգնվել է 347 միլիոնը. ՀՔԾ
ՀՀ տնտեսությունն ունի լավ տրամադրություն. Փաշինյանը ներկայացրել է տնտեսական ցուցանիշները
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ