17:19 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արման Թաթոյան

Սարսափելի ու մտահոգիչ. ՄԻՊ–ն անդրադարձել է 13- ամյա աղջկա հղիության դեպքին

© Photo: official site of the PM of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Արման Թաթոյանը լրատվամիջոցներին հորդորեց առավել զգուշավորություն ցուցաբերել նմանօրինակ հարցերին, հատկապես, երբ խոսքը գյուղերի մասին է, որտեղ բոլորն իրար ճանաչում են։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Սարսափելի դեպք է, խիստ մտահոգիչ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ–ում այսպես բնորոշեց Բաղրամյան գյուղում 13–ամյա աղջկա հղիության դեպքը։

Թաթոյանը հիշեցրեց, որ դեպքի մասին մանրամասներ ու անձնական տվյալներ էր հրապարակվել լրատվամիջոցներից մեկում։

«Քննարկեցի հարցը լրատվամիջոցի ղեկավարի հետ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցին նկատառումն ու անմիջապես հեռացվեց տեսանյութը»,– ասաց Թաթոյանը` լրատվամիջոցներին հորդորելով առավել զգուշավորություն ցուցաբերել նմանօրինակ հարցերին, հատկապես, եթե խոսքը նման զգայուն հարցերի մասին է։

«Հատկապես, եթե դեպքը վերաբերում է գյուղերին, որտեղ մարդիկ հեշտ իդենտիֆիկացվող են»,– ասաց Թաթոյանը։

Հիշեցնենք`մայիսին տեղեկություններ տարածվեցին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից 45-ամյա կինը Վաղարշապատի հիվանդանոց է տարել 13-ամյա աղջկան, որը հղի է։

Ըստ գյուղում շրջանառվող տեղեկությունների` անչափահաս աղջկա հետ ամիսներ առաջ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են ունեցել համագյուղացի երկու տղա, որոնք 13 և 14 տարեկան են:

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր էին նախապատրաստվել` հանգամանքները պարզելու համար։

Ըստ թեմայի

Նորածին տղային նետել են Մուսալեռի ջրատարը և հեռացել
Արարատում կանայք ծեծել են հղիին
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Արմավիր, Հայաստան

Գլխավոր թեմաներ