02:01 24 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
Մարտի 1. 2008թ.

Փաշինյանը էմոցիոնալ պահեր է ապրել Մարտի 1-ի գործով նոր ձերբակալության մասին լսելով

© Photo: Public domain / Serouj
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (224)
177 0 0

Վարչապետի կարծիքով` վերջին 10 տարիներին ոչ թե քննություն է իրականացվել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Մարտի 1-ի գործով պաշտոնյայի ձերբակալությունը վկայում է ՀՔԾ հետևողական աշխատանքի մասին: Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին 10 տարիներին ոչ թե քննություն է իրականացվել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն: Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է ամեն ինչ է փոխվել` մարդիկ, դեպքերը, դեմքերը: Եվ այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի... ես այդ լուրն իմանալուց հետո, բնականաբար, նաև շատ էմոցիոնալ պահեր եմ ապրել: Բայց հիմա չեմ ուզում շատ բան ասել, քանի որ խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք` մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, ինչպես կընթանա»- ասաց Փաշինյանը:

Վարչապետը, սակայն, ընդգծեց, որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի: Անդրադառնալով Քոչարյանի ու 3 նախկին պաշտոնյաներին Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքներին` Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում ու չի կարող իրավական գնահատական տալ, դա կանի դատական համակարգը:

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 4–ին ՀՔԾ–ն հայտարարություն տարածեց, համաձայն որի 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (224)

Ըստ թեմայի

Ովքե՞ր են Մարտի 1-ի գործով վկաները. նախկին նախագահները կկանչվե՞ն դատարան
Մարտի 1–ի գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը. «Հայկական ժամանակ»
Գլխավոր դատախազը պարզաբանել է, թե ում թիկնազորն է ցրել մարտի 1–ի ցուցարարներին
թեգերը:
Ձերբակալում, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Նիկոլ Փաշինյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ