13:15 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
231120

Գևորգ Աֆրիկյանը նախագահի նստավայրից հեռացել է նվերներով ու քաջալերանքի խոսքերով։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել:

Գևորգ Աֆրիկյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ խոսքերի և այն աջակցության համար, առանց որի ինքը չէր կարող մասնակցել աշխարհի առաջնությանն ու հաջողության հասնել: Նա նաեւ ասել է, որ լի է նոր հաղթանակներ տոնելու վճռականությամբ և առաջիկայում պատրաստվում է մասնակցել Վրաստանում կայանալիք առաջնությանը:

Շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը հաղթել էր նաև անցյալ տարի նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որից հետո հյուրընկալվել էր Հայաստանի նախագահի նստավայրում:

Президент Армении встретился паралимпийцем Геворгом Африкяном (5 июня 2019). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Գևորգ Աֆրիկյանը ՀՀ նախագահի նստավայրում

Ի նշան երախտագիտության՝ այսօրվա հանդիպմանը Գևորգ Աֆրիկյանը, նրա մարզիչ Դավիթ Ասոյանը և ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը շնորհակալագիր և հուշանվեր են հանձնել նախագահ Սարգսյանին:

«Սա ընդամենը սկիզբն է: Վստահ եմ, որ դու ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու և ոչ միայն սպորտում»,-ասել է Հանրապետության նախագահը:

Գևորգ Աֆրիկյանի համար ավելի հարմար տեղաշարժ ապահովելու նպատակով նախագահ Սարգսյանն իր աջակցության շրջանակում նրան է նվիրել կվադրոցիկլ տեսակի փոխադրամիջոց և մարզասարք, որի վրա կկարողանան իրենց ցուցանիշները բարելավել ոչ միայն Գևորգը, այլև նրա հետ մարզվող մյուս պատանի ու երիտասարդ մարզիկները:

Հանրապետության նախագահը խոստացել է նաև առաջիկայում այցելել մարզիկին և տեսնել, թե ինչպես ու ինչ պայմաններում է նա մարզվում:

Ըստ թեմայի

Հայաստանն ամեն երկրում բազմաթիվ դեսպաններ ունի. Արմեն Սարգսյանն ընդունել է Ռոզի Արմենին
Տոնական ճաշ. Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՏՄ անդամ–երկրների դեսպաններին
Ի՞նչ է «Մտքերի գագաթնաժողովը». մանրամասնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազարում. Արմեն և Նունե Սարգսյանների հետաքրքիր հանգիստը
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ