17:21 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսին

Արմեն Սարգսյանն ու Ջեյմս Ջոնսը խոսել են գլոբալ անվտանգության խնդիրների մասին

© Photo / official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)
37 0 0

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Դիլիջանում մեկնարկելիք գագաթնաժողովի աշխատանքներին:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ջեյմս Ջոնսը Հայաստան է եկել «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Դիլիջանում մեկնարկելիք գագաթնաժողովի աշխատանքներին: Գեներալ Ջոնսը ողջունել է նման հեղինակավոր միջոցառման անցկացումը Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, ինչպես նաև համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ։

թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների. լուսանկարներ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում կմասնակցի տնտեսական ֆորումի
Նոր նշանակում ոստիկանությունում. Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
թեգերը:
Արմեն Սարգսյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ