19:08 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Յուրի Խաչատուրով

ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել ՀՀ–ից մեկնել Վրաստան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
353 0 0

Խաչատուրովը Բագրատաշենի սահմանային անցակետով փորձել է մեկնել Վրաստանի Տետրիցկարո համայնք, բայց նրան թույլ չեն տվել։ Փաստաբանն արդեն դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8–ին, արգելել են հատել հայ–վրացական սահմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Բոլորին հայտնի է, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված է որպես խափանման միջոց գրավը, որի պայմաններում օրենսդրությունը որևէ մարմնի լիազորություններ չի տալիս արգելել անձի` սահման հատելու իրավունքը: Սակայն, հաշվի առնելով իրավապահ համակարգի (ԱԱԾ, ՀՔԾ, Ոստիկանություն) վերջին շրջանի գործողությունները` մենք դատարանին հատուկ գրություն ուղարկեցինք և Վրաստան մեկնելու համար թույլտվություն ստացանք»,-ասաց Պողոսյանը։

Ըստ պաշտպանի` սահմանը հատելու արգելքի մասին գրությունը դատարանն ուղարկել է սահմանային հատումների հսկողություն իրականացնող ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը, սակայն երբ Խաչատուրովն այսօր ժամը 15-ի սահմանում Բագրատաշենի սահմանային անցակետով փորձել է մեկնել Վրաստանի Տետրիցկարո համայնք, որտեղ հուղարկավորված են նրա հարազատները, հայկական կողմում սահմանապահները թույլ չեն տվել` ասելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանը հատելու արգելք կա:

«Յուրի Խաչատուրովը դատարանի թույլտվության իր մոտ ունեցած մեկ օրինակը ներկայացրել է սահմանապահներին, սակայն դա չի փոխել իրավիճակը»,- ասաց Խաչատուրովի պաշտպանը:

Միհրան Պողոսյանը խնդրի մասին թեժ գծի միջոցով անմիջապես տեղեկացրել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որը փորձում է պարզել սահմանահատումների արգելքի օրինականությունը, դատարանի համապատասխան գրության առկայության պայմաններում արգելքը չվերացնելու պատճառները:

«Ակնհայտ է, որ պաշտոնատար անձինք, որոնք ի սկզբանե արգելանք են դրել իմ վստահորդի սահմանահատումների վրա` անցել են պաշտոնեական լիազորությունները, քանի որ տվյալ դեպքում նրանք նման լիազորություն չունեին, և ակնհայտ է, որ հետագայում ստանալով սահմանահատումների արգելքը վերացնելու դատարանի որոշումը` չեն կատարել իրենց վերապահված պարտականությունները, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացին զրկվել է ազատ տեղաշարժվելու իրավունքի իրացումից, ինչը նրան մեծ վնասներ է պատճառել:

Փաստաբան Պողոսյանը վստահեցնում է, որ հետամուտ են լինելու այդ հարցով, որպեսզի բոլորը ենթարկվեն պատասխանատվության, որ ի վերջո ՀՀ լինեն այնպիսի իրավապահ մարմիներ, որոնք իրենց գործառույթները կիրականացնեն բացառապես օրենքով:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով (ՀՀ սահմանադրական կարգը տապալելը):

թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Յուրի Խաչատուրով, Հայաստան

Գլխավոր թեմաներ