08:07 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Նիկոլ Փաշինյան

Ինչպես հարստանալ ու հարստացնել Հայաստանը. Փաշինյանի կոչը` Իտալիայի գործարարներին

© Photo / official site of the Prime minister of RA.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Մեկնարկել է հայ–իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հունիսի 10-ին, հայ-իտալական բիզնես համաժողովի ժամանակ հայտնեց, որ հենց սրանք են ՀՀ գերակա ուղղությունները։

«Մենք մտադիր են Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար, ինչի համար Հայաստանում մտադիր ենք ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր ընդունակություններն իրացնելու ու զարգացնելու հնարավորություն կունենա։ Մենք վստահ գնում ենք այդ ճանապարհով»,– ասաց նա։

Վարչապետի խոսքով` ՀՀ–ն լինելով հետխորհրդային երկիր, իսկ հետո անկախություն ստանալով, շատ երկար տարիներ սովետական ընկալման տնտեսական գործունեությունն է դոմինանտ եղել։ Փաշինյանն իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակցելու ՀՀ տնտեսական թռիչքին` հարստանալ և հարստացնել ՀՀ–ն։

Նշենք, որ համաժողովին մասնակցում են Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական- տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE):

Համաժողովի ընթացքում նախատեսվում է Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Հայաստանի շինարարների միության միջև համագործակցության հուշագրի ստորագրում:

Նախաձեռնությանը արդեն միացել են Եվրոպական միությունը, Ասիական զարգացման բանկը (ADB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (BERS), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP):

Վաղը՝ հունիսի 11-ին, նախատեսվում է այցելություն Գյումրի՝ «IDEA» հիմնադրամի և «Deem Com» ընկերության հետ միասին:

Ըստ թեմայի

Մենք «Իսկանդերներ» ունենք, հույս ունենք ՌԴ–ից ևս մի բան ստանալ Փաշինյան
«Պատրաստ ենք ՀՀ-ն դարձնել տաղանդավոր մարդկանց դրախտ». Փաշինյանի ելույթի առանցքային պահերը
Փաշինյանի հանձնարարության հետքերով. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները
«Մենք աշխարհաքաղաքական խաղերի մեջ չենք մտնելու». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին
Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ