20:42 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Հունիսի 7–ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է արդարադատության նախարարի պաշտոնից ազատվելու մասին Արտակ Զեյնալյանի դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.ն` Արտակ Զեյնալյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,–նշված է նախագահի հրամանագրի մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 7–ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ են հնչել։

Մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, ինչն էլ կյանքի կոչվեց։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականացվի։

Ըստ թեմայի

Արտակ Զեյնալյանն ասաց` որ դեպքում ազատ կարձակվի Մանվել Գրիգորյանը
Արտակ Զեյնալյանը խոսեց իր հրաժարականի պատճառների մասին
Արտակ Զեյնալյանի վրա ճնշում է գործադրվել «Իմ քայլը» խմբակցությունից. «Ժամանակ»
թեգերը:
Հրաժարական, Արտակ Զեյնալյան, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ