08:18 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн

«Այս գործը ձեր թափի գործը չի». Ռոբերտ Քոչարյանի ելույթը դատարանում

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (247)
218 0 0

Անդրադառնալով փաստին, որ դատավոր Դանիելյանին անձամբ ինքն է նշանակել, Քոչարյանը նշեց, որ անկեղծ իրեն վատ է զգում այն հանգամանքից, որ իր նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:

Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատարանում իր դիրքորոշում հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը:

«Հարգելի՛ դատարան, բոլոր այդ քրեական գործերը, այդ դատավարությունները եղել են իմ նախագահական ժամկետն ավարտելուց հետո, որոնց ծանոթ չէի, չէի զեկուցվում: Չեմ բացառում, որ որոշ գործերով կարող է սխալներ եղել են։ Բայց, ծանոթ լինելով այս քրեական գործի նյութերին, կարող եմ ասել, որ սա ամբողջությամբ կարած գործ է:

Եվս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ, Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս և այս գործը սարքելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու»,–ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ դատավոր Արմեն Դանիելյանին անձամբ ինքն է նշանակել, Քոչարյանը նշեց, որ անկեղծ իրեն վատ է զգում այն հանգամանքից, որ իր նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված: «Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չի»,–ասաց Քոչարյանը:

Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատարանը լքում այլ մուտքից. դատավորը կճշտի հանգամանքները

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (247)

Ըստ թեմայի

Խնդիրն այնքան բարդ է, որ ՍԴ–ն էլ է երկարաձգում Քոչարյանի գործն ուսումնասիրելը. Վարդևանյան
ՌԴ դեսպանատունը հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ու դեսպանի հանդիպման մասին
Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ իր ինքնաբացարկի հարցը որոշելու
թեգերը:
Դատարան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ