08:11 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Ռոբերտ Քոչարյան

Ես դատարանների դռներ չեմ փակել` ի տարբերություն այսօրվա իրականության. Ռոբերտ Քոչարյան

© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (247)
20120

Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 18–ին, ժամը 16։00–ին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` քննելու այսօր ներկայացված միջնորդությունները։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոխելու եւ նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը Քոչարյանը նշեց, որ ի տարբերություն այսօրվա իրականության, ինքն արդարադատությանը երբեք չի միջամտել։

«Ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես ձեզ (խմբ.` նկատի ունի դատավորին) չեմ տեսել ու ընդհանրապես դատավորների հետ շփում չեմ ունեցել։ Ես արդարադատությանը չեմ միջամտել ու նման իրավունք չեմ ունեցել։ Ես դատարանների դռներ չեմ փակել` ի տարբերություն այսօրվա իրականության»,–ասաց նա։

Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 18–ին, ժամը 16։00–ին։

Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատարանը լքում այլ մուտքից. դատավորը կճշտի հանգամանքները

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (247)

Ըստ թեմայի

ՌԴ դեսպանատունը հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ու դեսպանի հանդիպման մասին
Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ իր ինքնաբացարկի հարցը որոշելու
Քոչարյանի մասին հրապարակված լուրերը իրականությանը չեն համապատասխանում. բողոքը մերժվել է
թեգերը:
Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ