18:52 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
219 0 0

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը խրախուսական նպատակով շատ է վճարելու Փաշինյանի փաստաբանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ կվճարի փաստաբանական ծախսերի համար։ Ալումյանն այս մասին ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել Փաշինյանի դեմ ՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ արված հայտարարությունների համար։ Հայցվոր կողմը զրպարտություն էր համարել Փաշինյանի հետևյալ խոսքը. «...Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»։ Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Քոչարյանը հետ է վերցրել իր հայցը։

«Փաշինյանի դեմ հայց ներկայացնելով` մենք գումարային պահանջ էլ էինք ուզում ներկայացնել, սակայն Քոչարյանն ասաց՝ պետք չի։ Ի՞նչ կատարվեց դատական նիստի ժամանակ. դատարանում Փաշինյանի ներկայացուցիչը` փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ Փաշինյանը Քոչարյանին նկատի չի ունեցել։ Ըստ էության, Փաշինյանը հերքեց, որ Քոչարյանը կապ ունի սպանության հետ, ինչն էլ բավարարեց մեզ»,–ասաց պաշտպանը` ներկայացնելով, թե ինչու հրաժարվեցին Փաշինյանի դեմ իրենց հայցից։

Ալումյանի խոսքով` եթե հայցվոր կողմը հետ է վերցնում հայցը, ապա նա պարտավորվում է նաև պատասխանողի դատական ծախսերը փոխհատուցել։ Ըստ նրա` պատասխանող կողմի` 650 000 դրամ պահանջելը մի փոքր խելամիտ չէ, քանի որ ընդամենը դատական երկու նիստ է տեղի ունեցել։ Ալումյանը վստահեցրեց, որ եթե դատարանը ներկայացնի մի գումար, որն իրենց կարծիքով խելամիտ չի լինի, իրենք կվիճարկեն այդ որոշումը։

«Այնուամենայնիվ, դատարանի սահմանած գումարն անձամբ ես կհատուցեմ, քանի որ հայցից հրաժարվելն իմ նախաձեռնությունն էր, բնականաբար, պաշտպանյալիս համաձայնությամբ։ Ավելին, պատրաստվում եմ 10 տոկոս էլ ավել գումար փոխանցել՝ խրախուսական նպատակներով»,–ասաց Ալումյանը։

Նրա խոսքով` Քոչարյանը Փաշինյանին դատի էր տվել` ակնկալելով նախ հերքում լսել, իսկ հետո արդեն` Փաշինյանը պետք է ներողություն խնդրեր Քոչարյանից։

Հիշեցնենք, որ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի հունիսի 12–ին կայացած առաջին նիստի ժամանակ Ալումյանն ասել էր, որ Փաշինյանի դեմ ներկայացրած իրենց հայցը հետ կվերցնեն, եթե պատասխանողը հայտարարի, որ Փաշինյանն իր արտահայտության մեջ նկատի չի ունեցել Քոչարյանին։

Ի պատասխան դատարանում Փաշինյանի ներկայացուցիչ փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշել էր, որ այդ արտահայտությունը վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը, այլ ոչ թե Քոչարյանին։

Ըստ թեմայի

Կխոսեմ, բայց ոչ այսօր. մեղադրող կողմը փորձում է կալանքի տակ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպմանը
Դեսպանի քայլը դատապարտելի չէ ԱԳՆ–ի համար. փոխնախարարը` Քոչարյան–Կոպիրկին հանդիպման մասին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ