07:31 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցնել Շախմատի տանը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան տոնել է շախմատիստի 90–ամյակը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Իր գործունեությամբ Տիգրան Պետրոսյանն իրավիճակ փոխեց Հայաստանում։ Այս մասին այսօր Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը նման կարծիք հայտնեց Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մասին։

Նշենք, որ այսօր լրանում է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակը, որը նշվեց Շախմատի տանը։ Այսօր նաև Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր այնտեղ։

«Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ծնել է բազմաթիվ շնորհաշատ զավակներ, որոնք իրենց լուրջ ներդրումն են ունեցել մեր ժողովրդի զարգացման գործում: Նրանցից մեկը Տիգրան Պետրոսյանն էր, որը մյուսներից տարբերվեց նրանով, որ իր տաղանդի դրսևորմամբ իրավիճակ փոխեց Հայաստանում»,–ասաց Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով` Պետրոսյանը, սկզբնական շրջանում լինելով միակ հայ գրոսմայստերը, նրա շնորհիվ ընդամենը մի քանի տասնամյակ հետո այսօր Հայաստանում շախմատի ֆեդերացիան միավորում է 43 գրոսմայստերի: Սարգսյանի կարծիքով` նրանք, ովքեր տանը շախմատ են խաղում, կյանքին վերաբերվում են մի քիչ այլ կերպ, քան նրանք, ովքեր շախմատ չեն խաղում:

«Այս համեստ միջոցառումը մեկ այլ խորհուրդ էլ ունի. մեր ժողովուրդը մշտապես տեսել է աշխարհում առաջավորը, որն ընկալելով ու տեղայնացնելով` սեփական երանգներն է հաղորդել ու շնորհիվ դրա է, որ մենք հարատևում ենք այս չափազանց բարդ տարածաշրջանում։ Մեր հարատևելու գործընթացն առաջ է ընթացել նաև թարգմանիչների օգնությամբ, ինչպես նաև նրանց օգնությամբ, որոնք գիտելիքը տարածել են գրքի միջոցով»,–ասաց նա։

Անդրադառնալով Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» գրքին` Սարգսյանը նշեց, որ այն նվեր է հանրությանը։

Տիգրան Պետրոսյանի մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում նա 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

«Ընդհանրապես կարծում եմ, որ շախմատում ամեն ինչ կախված է տակտիկայից: Եթե ոմանք խաղի ստրատեգիան նմանեցնում են մարմարե սյունի, ապա տակտիկան այն քանդակն է, որի վրա քանդակագործը երկար ժամանակ աշխատում է և արվեստի գլուխգործոց ստեղծում»,–նման կարծիք ուներ Պետրոսյանը շախմատի մասին։

Տիգրան Պետրոսյանը մահացել է Մոսկվայում 1984թ. օգոստոսի 13-ին։

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը թոռան հետ այցելեց Ծիծեռնակաբերդ
Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպե՞լ են. պարզաբանում
Քոչարյանի մեղադրանքում հիշատակված են իր ու Սերժ Սարգսյանի մերձավոր անձինք իրենց թիկնազորով
թեգերը:
շախմատ, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ