10:36 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Անդրանիկ Քոչարյան

Չենք սպասելու Բաքվի պատվիրակության ելույթներին. ՀՀ–ն կփոխի մարտավարությունը. Քոչարյան

© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը մտադիր է լրջորեն պատրաստվել աշնանային նստաշրջանին և հանդես գալ նոր գաղափարներով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ՆԱՏՕ–ի ԽՎ–ի հայկական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել իր նախաձեռնողականության աստիճանը միջազգային այդ հարթակն ավելի արդյունավետ օգտագործելու համար` ի նպաստ երկրի շահերի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՆԱՏՕ–ի ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

ՆԱՏՕ–ի ԽՎ–ի գարնանային նստաշրջանի արդյունքների մասին խոսելիս` Քոչարյանը նշեց, որ տարբեր թեմաներով զեկույցները ներկայացնելու ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը բազմիցս փորձել է ճեղքեր գտնել` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերը բարձրացնելու համար։

«Ադրբեջանը հնչեցնում էր խնդիրներ, որոնք չէին վերաբերում զեկույցների տրամաբանությանը, և բնականաբար, մեր խնդիրն էր հակազդել դրանց», – նշեց հայկական պատվիրակության ղեկավարը։

Միևնույն ժամանակ քննարկումներն ընթանում էին տարբեր դահլիճներում, ինչը բարդացնում էր Հայաստանի ներկայացուցիչների գործը, քանի որ նրանք պարզապես ֆիզիկապես չէին հասցնում ներկա լինել բոլոր քննարկումներին և հետևել Ադրբեջանի` արցախյան թեմայի շուրջ բանավեճ ծավալելու փորձերին։

Սակայն, ինչպես ընդգծեց Քոչարյանը, հայկական պատվիրակությունը մտադիր է փոխել այդ հարթակում աշխատելու մարտավարությունը և ավելի լուրջ նախապատրաստվել ՆԱՏՕ–ի ԽՎ–ի աշնանային նստաշրջանին. այսուհետ Հայաստանի պատվիրակները չեն սահմանափակվի միայն պատասխանելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, այլ կլինեն ավելի նախաձեռնող։

«Այս այցելությունից հետո հասկացանք` ինչպես պետք է օգտագործենք ամբողջ ծավալով և՛ ԱԳՆ–ի, և՛ ԱԺ–ի, և՛ այլ կառույցների հնարավորությունները` աշնանային նստաշրջանի ժամանակ տեսակետները ճիշտ կառուցելու համար», – հայտարարեց Քոչարյանը։

Ավելին, Քոչարյանը չբացառեց, որ կհաջողվի գտնել անվտանգության և տարածաշրջանային խաղաղությանը վերագրվող հիմնական վերջնական մի գաղափար, որն ընդունելի կլինի ոչ միայն Հայաստանի, այլև շահագրգիռ մյուս կողմերի համար։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի ԽՎ–ի գարնանային նստաշրջանը կայացավ մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում (Սլովակիա)։

Ըստ թեմայի

«ՆԱՏՕ-ի շաբաթը» Հայաստանում. դաշինքը տարածաշրջանում պահում է իմիջը
Փաշինյանը հաստատել է` Հայաստանը չի ձգտում ՆԱՏՕ–ում հայտնվել
ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում և Վրաստանում լավ բան չի բերի Հայաստանին․ Հարությունով
թեգերը:
Բաքու, ՆԱՏՕ, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ